«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հակակոռուպցիոն խաղի և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսի մեկնարկը

Հակակոռուպցիոն խաղի և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսի մեկնարկը
13.12.2017 | 12:01

Դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Թումոյի և Եվրոպական միության համատեղ «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղի և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսի պաշտոնական մեկնարկը:

«Նետոյի առասպելը» Թումոյի 15-ից 22 տարեկան երիտասարդների թիմի ստեղծած յուրօրինակ խաղն է, որն իր խաղացողներին առաջարկում է Նետո մոլորակում դարերով տեղի ունեցող կոռուպցիոն խնդիրները լուծելու ձևեր: Իրեն հանդիպող զանազան իրավիճակներում խաղացողը լուծում է խնդիրներ ու կայացնում որոշումներ՝ փորձելով խուսափել կոռուպցիայից, բացահայտել կամ դատապարտել այն: Այս ամենը օգնում է սովորել կոռուպցիայի զանազան դրսևորումների մասին և պայքարել դրանց դեմ: Խաղի ստեղծագործական երիտասարդ թիմը պատմությունը լրացրել է հետաքրքիր զարգացումներով՝ փորձելով նման կարևոր խնդրի մասին բարձրաձայնող ուսուցողական հարթակը դարձնել հետաքրքրաշարժ և գրավիչ:

Թումո-ԵՄ խաղը դեռ դրա մեկնարկից առաջ հասցրել է արժանանալ մի շարք միջազգային և տեղական մրցանակների: 2017-ին այն արժանացել է լավագույն ստեղծարար նորարարություն մրցանակին` Եվրոպայի ստեղծարար տնտեսության կենտրոնի (European Centre for Creative Economy) նախաձեռնած հեղինակավոր NICE մշակույթի և ինովացիայի մրցույթում՝ Գերմանիայի Էսսեն քաղաքում, իսկ օրեր առաջ խաղի ստեղծագործական թիմը ճանաչվեց «Տարվա երիտասարդություն»՝ Իրավաբանների հայկական ասոցացիայի ամենամյա հակակոռուպցիոն մրցանակաբաշխության շրջանակներում: Թիմը նաև պատվով ներկայացրել է Հայաստանը Իտալիայի Լուկա քաղաքի կոմիքսների և խաղերի փառատոնում:

Դիտվել է՝ 3291

Մեկնաբանություններ