ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է 3 պրոֆեսորների

Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է 3 պրոֆեսորների
02.10.2017 | 21:22

Հոկտեմբերի 2-ին 2017-ի բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում Նոբելյան մրցանակ է շնորհվել ամերիկացի 3 պրոֆեսորների՝ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբաշին և Մայքլ Յանգին՝ շնչավոր էակների ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ուսումնասիրության համար:

Նոբելյան կոմիտեն նշել է, որ մրցանակակիրները կարողացել են ներթափանցել կենսաբանական ժամացույցի ներսը և բացատրել աշխատանքի մեխանիզմը: Գիտնականների ուսումնասիրությունը ցույց է՝ տալիս, թե կենդանիները, բույսերը և մարդիկ ինչպես են իրենց կենսաբանական ռիթմերը հարմարեցնում ցերեկվա և գիշերվա հերթագայմանը: Նրանք առանձնացրել են գեն, որը վերահսկում է ամենօրյա կենսաբանական ռիթմերը և ցույց են տվել՝ ինչպես է աշխատում: Ցիրկադային ռիթմերը կենսաբանական գործընթացների ինտենսիվության փուլային տատանումներ են՝ կապված ցերեկվա և գիշերվա հերթափոխի հետ:

Դիտվել է՝ 2640

Մեկնաբանություններ