«Թվային աշխարհը լի է վտանգներով` սկսած թմրամոլության, զենքի, պոռնոգրաֆիկ նյութերի պրոպագանդայից մինչև ծայրահեղականխմբերում հայտնվելը, հոգեբանական ճնշվածությունը, մեկուսացումը և այլն: Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, որ, ըստէության, թվային և ֆիզիկական աշխարհի սահմանը շատ երերուն է, սահուն կերպով թվային աշխարհի վտանգներն անցնում ենֆիզիկական աշխարհ»,- ասաց Արմեն Կարապետյանը, նշելով, որ հետազոտությունների համաձայն` ծնողները հիմնականում տեղյակչեն, թե երեխան օրվա ընթաքում ինչ կյանքով է ապրում և ինչով է զբաղված թվային աշխարհում:
«Կասպերսկի լաբորատորիան» ստեղծել է համակարգչային ծրագիր, որը թույլ է տալիս ծնողներին արգելափակել անցանկալի կայքերնու նյութերը,նաև իմանալ, թե որտեղ է գտնվում երեխան ֆիզիկապես, անհրաժեշտության դեպքում` օգնության հասնել:
Ինչ վերաբերում է «Անվտանգ երեխա» ծրագրին, «Կասպերսկի լաբորատորիայի» ներկայացուցիչն ասաց, որ ամիսներ առաջ հանդիպելեն մարդու իրավունքների պաշտպանի հետ, պարզել, որ ՄԻՊ ում գործում է երեխաների կյանքի պաշտպանության բաժին, որըմեծապես առնչվում է նաև թվային աշխարհում երեխաների պաշտպանությանը:
Հիմք ընդունելով ծրագիրը` վճռել են ստեղծելգործողությունների ծրագիր, որի շրջանակում փորձելու են ծնողներին տեղեկացնել երեխաների իրավունքների, երեխաներինշրջապատող վտանգների մասին: Ծրագրին միացել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Ստորագրվել է փոխըմբռնմանեռակողմ հուշագիր: Համագործակցության շրջանակում նախատեսվում է Հայաստանում միջազգային սիմպոզիում հրավիրել`քննարկելու ոլորտում առկա խնդիրները: Նպատակ կա նաև ձեռնարկ պատրաստելու, որը ներառվելու է ինֆորմատիկայի կամհարակից որևէ դասընթացի մեջ: «Կփորձենք բարձր դասարանի աշակերտներին ծանոթացնել ինտերնետային անվտանգության ևհիգիենայի հիմունքներին, ինչու ոչ, վաղ տարիքից սեր առաջացնել կիբեռանվտանգության ոլորտի նկատմամբ: Հետագայում գուցեցանկություն ունենան ուսումը շարունակելու այդ ուղղությամբ»,- ընդգծեց Արմեն Կարապետյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ