38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայ ցանցահենները համացանցում տեղադրել են 25 հազար ադրբեջանցի զինվորականների տվյալները

Հայ ցանցահենները համացանցում տեղադրել են 25 հազար ադրբեջանցի զինվորականների տվյալները
05.04.2016 | 10:17

Հայ ցանցահենները կոտրել են ու համացանցում հասանելի դարձրել 25 հազար ադրբեջանցի զինվորականների տվյալները՝ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հարձակումն իրականացրել է Monte Melkonian Cyber Army ցանցահենային խումբը։

Մի քանի օր առաջ խումբը հայտնել էր Ադրբեջանի կառավարության կայքը կոտրելու մասին։

Դիտվել է՝ 3866

Մեկնաբանություններ