Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Վիետնամցի շրջանավարտների այցը Երևան

Վիետնամցի շրջանավարտների այցը Երևան
23.09.2015 | 12:44

Հայաստան է ժամանել հայ-վիետնամական բարեկամության խմբի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև 1970-1980-ական թվականներին Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանած վիետնամցիները:
Հայաստանում պատվիրակությանն ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վիետնամական կրթական համագործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Կազմակերպվել է այցելություն Երևանի պետական համալսարան, որի շրջանակներում պատվիրակությանը ընդունել է նաև ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը: Հյուրերն այցելել են նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և այլ պատմամշակութային վայրեր:

Դիտվել է՝ 1747

Մեկնաբանություններ