Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Վարչապետը մեղադում է

Վարչապետը մեղադում է
29.06.2015 | 10:20

Բաղրամյան պողոտայում այսօր հայտնվել են ուժեր, որոնց իրական նպատակը ոչ թե էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցն է, այլ երկրում անկայունության ստեղծումն ու մեր քաղաքացիներին բախումների մղելը՝ հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետի տարածած հայտարարությունում ասվում է, որ այդ ուժերն առաջին պլան են մղել ոչ թե հարցի սոցիալական կամ տնտեսական բաղադրիչը, այլ «անհասկանալի ու անհեռատես քաղաքական նկրտումներ»: «Այսպիսի եզրակացության կարելի է գալ հենց միայն այն պատճառով, որ մեկ օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց ոչ միայն էներգետիկ համակարգում առկա իրավիճակը, սակագների բարձրացման հիմնավորումները, այլ հայտարարեց, որ սակագնի բարձրացման որոշումը ևս կենթարկվի միջազգային աուդիտի, իսկ մինչ այդ կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ողջ բեռը: Մենք պատրաստակամություն ենք հայտնել այս ողջ գործընթացին ներգրավվել փորձագիտական հանրության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Այս իրավիճակում անհասկանալի է դառնում ցուցարարների՝ Բաղրամյան պողոտան անօրինական ձևով փակ պահելու որոշումը, մանավանդ, որ ակցիայի նախաձեռնող խումբը հայտարարեց, որ ակցիան շարունակելու են Ազատության հրապարակում: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, ստանալով իրենց կողմից բարձրացված հարցի դրական լուծումը, իրավագիտակցության բարձր որակներ դրսևորեցին, որը բխում է և հասարակության և պետության շահերից»,- ասել է Աբրահամյանը։
Հովիկ Աբրահամյանը երկխոսության կոչ է արել․«Վերահաստատելով իշխանությունների պատրաստակամությունը՝ երկխոսության և համատեղ աշխատանքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու հարցում, ևս մեկ անգամ կոչ եմ անում Բաղրամյան փողոցում բողոքի ակցիան շարունակող մեր համաքաղաքացիներին՝ զերծ մնալ հակասահմանադրական գործողություններից և չսրել իրավիճակը: Միաժամանակ անթույլատրելի եմ համարում ոստիկանության հանդեպ ցանկացած սադրանք. նրանք ծառայում են մեր երկրին ու ժողովրդին և արժանի են ամենամեծ հարգանքի»։

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ