ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Գիտությունը... Հայաստանում օրենք է

Գիտությունը...  Հայաստանում օրենք է
26.06.2015 | 00:06

Եվս մի գիտահետազոտական ինստիտուտ դուրս եկավ ԳԱԱ-ի տիրույթից։ Գործադիրը որոշեց ԳԱԱ-ի բուսաբանության ինստիտուտը փոխանցել «Երկրապահ» կամավորականների ընկերությանը, որը պարտավորվում է 5 տարում իրականացնել 5 մլն դրամի ներդրում։ Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ ԳԱԱ-ի «տակից» տարան նաև կենսաբանության ինստիտուտի շենքը՝ հանձնելով այն քննչական կոմիտեին։ Այս անգամ կրկին ԳԱԱ-ից տարածք տարան հօգուտ «Երկրապահի»։ Ինչո՞ւ է մեզ մոտ գիտությունն արհամարհվում՝ հարցրինք ԳԱԱ նախագահ ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ։


-Չեմ կարծում, որ գիտությունն արհամարհված է։ Ինչ վերաբերում է այդ տարածքի հանձնմանը «Երկրապահին», ապա նախ և առաջ հիշեցնեմ, որ այդ տարածքը շատ երկար տարիներ չենք օգտագործել հնարավորությունների բացակայության պատճառով։ Երկրորդ, եթե այս տարածքը օգտակար գործի է ծառայելու, ապա ինչու ոչ՝ թող այն ծառայեցնեն երկրապահները։
-Դուք իսկապես չե՞ք նկատում, որ գիտությունն անտեսված է մեր երկրում։
-Կասեի այսպես. տևական ժամանակ է պատշաճ վերաբերմունք չի ձևավորվել՝ քայլեր չեն իրականացվել։
-Չեն եղել և այժմ էլ չկան։
-Քայլեր այս պահին արվում են այն չափով, ինչքան հնարավոր է։
-Այդ չափը Ձեզ բավարարո՞ւմ է։
-Իհարկե ոչ։
-Պարոն Մարտիրոսյան, մեկ հարց էլ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված։ Ձեր գիտաշխատողների գրպանին, անշուշտ, այս բարձրացումը խստորեն հարվածելու է, քանի որ նրանց աշխատավարձը ցածր է։ Համոզված եմ, որ Ձեզ այդ հարցը մտահոգում է։ Դուք այդ մտահոգությունը ներկայացրե՞լ եք վարչապետին։
-Անշուշտ։ Կարծում եմ, այն պատճառները, որոնց արդյունքում բարձրացվել է սակագինը, հանձնաժողովը վաղուց պետք է որպես ահազանգ ներկայացներ հանրությանը, ինչը թույլ կտար մեզ խնայողաբար օգտագործել եղածը, որպեսզի կորուստներ չլինեն։ Այսինքն, էներգետիկայի ոլորտում էներգիայի օգտագործման և կառավարման հարցը պետք է դրվի լուրջ հիմքերի վրա։ Ինչ վերաբերում է սոցիալական լարվածությանը, ապա այն հնարավոր չէ ժխտել, սակայն դրա լուծումը երկրի տնտեսության զարգացումն է, որը կնպաստի ոչ միայն այլ ոլորտների, այլև գիտության զարգացմանը։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 1721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ