Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մեքսիկական բուրգում հեղուկ սնդիկ են հայտնաբերել

Մեքսիկական բուրգում հեղուկ սնդիկ են հայտնաբերել
28.04.2015 | 12:51

Մեքսիկայում հեղուկ սնդիկ են հայտնաբերել մ.թ.ա. 100-ականներին կառուցված Տեոտիուական քաղաքի բուրգում, որը, ըստ գիտնականների, հնարավոր է՝ քաղաքի առաջին թագավորի դամբարանն է, գրում է Daily Mail-ը: Մեքսիկացի հնագետները նշել են, որ մեզոամերիկյան բուրգերը զմռսել են մոտ 1800 տարի առաջ և այդ օրվանից ընդհանրապես չեն բացվել: Բուրգը հայտնաբերվել է դեռ 2003-ին, սակայն վերջին հայտնագործությունը սնդիկն է: Սնդիկը այն ժամանակ համարվում էր գերբնական նյութ և օգտագործվում էր ծիսակատարությունների ժամանակ: Սնդիկի գոլորշին չափազանց թունավոր է մարդու համար։ Մայաների քաղաքակրթության մաս կազմող հինավուրց քաղաքն այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է և կարող է նոր բացահայտումներ անել Տեոտիուականի թագավորի և նրա ընտանիքի մասին: Գիտնականներն այժմ թունել են փորում դամբարանի մուտքին հասնելու համար:

Դիտվել է՝ 2190

Մեկնաբանություններ