Ուկրաինայի կենսալաբորատորիաները հո հենց այնպես չե՞ն ստեղծվել, հենց այնպես չե՞ն գործել… Ուկրաինան Պենտագոնի համար դարձել է անմարդկային փորձերի լաբորատորիա: Ահա թե ինչի են ծառայել ԱՄՆ-ին ենթարկվող, նրա կողմից կառավարվող Ուկրաինայի կենսալաբորատորիաները:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը երեկ, «РИА Новости»-ի տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայում «конкретной» հատուկ գործողության մեկնարկի մասին և ուկրաինացի զինվորականներին առաջարկել է հանձնվել դաշնային զորքերին։
Ռազմարդյունաբերական կոմպլեքսների ֆիրմաները կողքից և, բնականաբար անմիջական, նայում են աշխարհի բոլոր հակամարտություններին, հիանում, հրճվում, ձեռքերը շփում, փողերը, եկամուտները հաշվում, նոր մահաբեր և հզոր զինատեսակներ արտադրում:
Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով հրավեր է ուղարկել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին` Ուկրաինայի կենսալաբորատորիաների առնչությամբ նրանից պարզաբանումներ ստանալու համար:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը` Պենտագոնը, ոչ միայն ֆինանսավորել է Ուկրաինայում գտնվող կենսալաբորատորիաներում Միացյալ Նահանգների ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացումը, այլև, ինչպես օրերս հայտարարեց ՌԴ պաշտպանության նախարարությունը, մասնակցել Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծմանը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, որն ավելի վաղ տեղեկատվություն էր հրապարակել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որդու հիմնադրամի կողմից ՈՒկրաինայում ռազմակենսաբանական գաղտնի ծրագրերի իրականացմամբ զբաղված կենսալաբորատորիաների ֆինանսավորման վերաբերյալ, երեկ հրապարակել է նաև անձամբ Հանթեր Բայդենի, Պենտագոնի պաշտպանական սպառնալիքների նվազեցման գործակալության աշխատակիցների և ՈՒկրաինայում նշված գործակալության պատվերները կատարած (գուցե հիմա էլ կատարող) կենսալաբորատորիաների պատասխանատուների նամակագրությունը։ Խոսքն արդեն իրեղեն ապացույցների մասին է:
Իսկ կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների մշակման աշխատանքների գիտական ղեկավարումը` Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի կողմից
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց Ուկրաինայում կենսալաբորատորիաների ֆինանսավորմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու` Հանթեր Բայդենի հիմնադրամի ներգրավված լինելու մասին:
Ինչպես ընդգծել է Կոնաշենկովը, առկա փաստաթղթերը հաստատում են, որ Խարկովում հետազոտությունները երկար տարիներ իրականացվել են համակարգված հիմունքներով, ԱՄՆ-ից մասնագետների անմիջական հսկողության ներքո։
Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկը, որի մասին ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը քանիցս հայտարարել է, Ուկրաինայի կողմից, իր արևմտյան հովանավորների, մասնավորապես, ԱՄՆ-ի աջակցությամբ զանգվածային ոչնչացման զենքի մշակումն էր, ինչի ապացույցները ձեռք են բերվել հատուկ ռազմական գործողության ընթացքում: