Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

«Առանց Րաֆֆի մեր ջահելներն իրենց գործն արեցին»

«Առանց Րաֆֆի մեր ջահելներն իրենց գործն արեցին»
26.07.2013 | 20:04

Այսօր, «Նոյյան Տապանում», մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով` «Հայաստանում ընդդիմությունը կայացա՞ծ է» հարցին, Արշակ Սադոյանը ասաց.«Ընդդիմություն ասելով ի՞նչ եք հասկանում: Եթե հասկանում եք` ՀԱԿ, Լևոն Զուրաբյան, ապա դա ծիծաղելի է: Եթե ընդդիմություն ասելով հասկանում եք Գագիկ Ծառուկյան, ապա, դա նույնպես ծիծաղելի է:

Ի՞նչ կատարվեց հուլիս ամսին` տեսանք բոլորս: Կարելի է ասել` թեժագույն քաղաքացիական ընդդիմություն ձևավորվեց:Քաղաքացիական կլասի ոճ, անհնազանդության հոյակապ միջոց և մեծագույն հաղթանակ: Վերջին տարիներին նման բան չէինք տեսել: Առանց Րաֆֆիի, առանց որևէ այլ առաջնորդի մեր ջահելներն իրենց գործը արեցին: Էստեղ են ասել` գեղ կանգնի` գերան կկոտրի: Այ ջահելնե՛ր, ելե՛ք, կանգնե՛ք, պահանջե՛ք»:

Ա. Սադոյանի խոսքով, ընդդիմությունն արդեն գլուխ է բարձրացրել` դա երիտասարդական ընդդիմությունն է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ