«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»

«Մենք պետք է կասեցնենք մեր ու աշխարհի լռությունը»
24.04.2013 | 23:16

Ապրիլի 23-ին Իսրայելի Կնեսետի «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնի նախաձեռնությամբ խորհրդարանում քննարկվել է հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Posta պարբերականը գրում է, որ նիստում որոշվել է հատուկ հանձնաժողով ստեղծել, որը կնախապատրաստի համապատասխան բանաձև: Haaretz -ը տեղեկացնում է, որ հայոց ցեղասպանության հիշատակման հարցին կողմնակից են եղել և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները: Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը կոչ է արել պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը. «Թուրքիան եղել և մնում է Իսրայելի դաշնակիցը և Իսրայելի քաղաքականությունը այստեղ պարզ է: Սակայն դա չի կարող արդարացնել մեկ այլ ժողովրդի ողբերգության ժխտումը Կնեսեթի կողմից: Մենք բազմիցս ենք հայտարարություններ լսում, որոնք մերժում են ողբերգությունը, որ վերապրել է մեր ժողովուրդը: Ուստի ես գտնում եմ, որ անթույլատրելի է ժխտել մեկ այլ ժողովրդի ցեղասպանությունը»: Իսկ «Մերեց» կուսակցության նախագահ Զեհավա Գալյոնը գտնում է, որ հաշտեցման բանակցությունները Թուրքիայի հետ հարգելի պատճառ չեն գրեթե 100-ամյա ցեղասպանության ժխտման համար.«Ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի հայ ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանությունը: Թուրքիայի հետ հաշտեցումը կարևոր գործընթաց է, բայց չպետք է ազդի պատմական իրադարձությունների ճանաչման վրա»: Պատգամավոր Այելեթ Շաքեդն էլ հարցրել է. «Մեզնից քանի՞սն իրապես գիտի հայոց ցեղասպանության մասին: Ինչու՞ մենք ընդունում ենք Թուրքիայի հերքումը, որով նա խուսափում է նողկալի հանցագործությունների համար պատասխանատվությունից, բայց չենք լսում հայերին: Մենք պետք է կասեցնենք նման գազանությունների հարցում մեր ու աշխարհի լռությունը»:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ