«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Բոլոր աղոթքները լսվում են երկնքում

Բոլոր աղոթքները լսվում են երկնքում
24.04.2013 | 11:08

Կար, ցավը մեջն էր... բայց դավանաբանական սխալ կա տեքստում` «Եվ աղոթք, որ քեզ չի փրկի»: Խոշոր հոգևոր սխալ, որ «ուդարը» կարող է հետ բերել:

Բոլոր աղոթքները լսվում են երկնքում` ի տեղի, ի ժամի:
Բոլոր աղոթքները պատասխանվում են` ի տեղի, ի ժամի:
Չկա առանձին մարմին, բոլորս նույն մարմնում և նույն հոգում ենք: Կենդանի են գնացածները` մեր միլիոն ու կեսը` վասն մեր և վասն մնացածի:
Վասն աշխարհի ցավի, որ անցկացրին իրենց միջով:
ՈՒ մենք հիմա բոորով մեկտեղ հառաչում ենք:
Նրանք հիմա կենդանի նայում են մեզ` երկնքից. ավելի կենդանի, քան` մենք` երկրում.
... Արա հանգիստ և ողորոմություն, և մեզ ապրողաց մեղքերի թողություն, մեր Տեր Հիսուս:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ.Գ.-Առավոտյան երկնքում արծիվներ էին թռչում: Երկուսը: Տեսա՞ք: Երկա՜ր-երկա՜ր, հենց աչքերս բացեցի, նայեցի երկնքին աղոթք անելու, նրանց տեսա:
Ճախրե՜ք` թանկագիններ, ճախրե՜ք մեր գլխի վրայով:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված նոր երգ և տեսահոլովակ:

Տեսանյութ

Կյանք 1500000 / Kyanq 1500000
Դիտվել է՝ 2909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ