Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Լրիվ ոնց-որ խառնում են սաղ

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Լրիվ ոնց-որ խառնում են սաղ
17.04.2013 | 23:14

Փաստորեն, ՀՀԿ-ի «Ավելի լավ Երևան» կարգախոսին չեն հավատում ու, բլոտային լեզվով ասած, քուանշ են տալիս ոչ միայն երևանցիների ճնշող մեծամասնությունը, ոչ միայն ընդդիմադիր ու ոչ ընդդիմադիր կուսակցությունները, այլև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը ՝ իր «Մենք կարող ենք ավելին» կարգախոսով: Անգամ ՕԵԿ-ի կողմից ՀՀԿ-ին ուղղված այս անուղղակի հանդիմանությունը, թե կարելի էր անել ավելին, բայց դա չի արվել, ինքնին խոսուն է: ՕԵԿ-ի մյուս բոցը այն էր, որ Արմեն Երիցյանն այսօր Նոր-Նորքում հանդիպման ժամանակ կոչ է արել երևանցիներին արթնանալ: Հիշեցնեմ, որ «Արթնացիր, Երևան»-ը «Բարև, Երևանի» կարգախոսն է: Լրիվ ոնց-որ խառնում են սաղ: Լրիվ ոնց-որ խառնվել է սաղ:

Դիտվել է՝ 2550

Մեկնաբանություններ