ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Սալդաթ» տղեն որդի է ունեցել

«Սալդաթ» տղեն որդի է ունեցել
25.02.2013 | 14:41

Ընտրությունների օրը բավականին հետաքրքիր դեպք է գրանցվել Սյունիքի մարզի Բայանդուր գյուղում: Գյուղի դպրոցը նաև ընտրական տեղամաս է: Տնօրենին կանչել են հիվանդանոց, թե Ձեր դուստրը (նա սովորում է ավագ դպրոցի վերջին դասարանում) լավ չի զգում իրեն: Տնօրենը գնացել է հիվանդանոց, այնտեղ նրան ասել են` Ձեր դուստրը ծննդաբերում է:

Դե, հասկանալի է, ավանդական մտածողություն, ավանդական վերաբերմունք կնոջ ու աշխարհի հանդեպ:
Հենց նույն պահին հիվանդանոց եկած ոստիկանությունը պարզել է, որ համագյուղացիներից մեկն է «մեղավորը», ով բանակում ժամկետային ծառյության մեջ է: Նույն պահին բերման են ենթարկել երիտասարդին, վերջինս նույնքան արարգ ճանաչել է իր հայրությունը, մահացած հոր անունը դրել նորածին որդու վրա: Իր հերթին էլ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ ամիս «օտպուսկ» է տվել զինվորին, որ հարսանիքի, «ծնողության» ու մնացած հարցերը կարգավորի: Հանաք բան է՞, ընտրությունների օրը «սալդաթ» տղեն որդի է ունեցել:
Ի դեպ. Սեյրան Օհանյանը Բայանդուրի կողքի` Խնածախ գյուղից է:
Հիմա էդ գյուղերում ընտրության օրը պատահած էս պատմությունը պատմում ու ուրախանում են., իրար «սուս» անել տալով: Աղջկա հերը` դպրոցի դիրեկտորը, դեռ «կաշմարից» հետ չի եկել, աշխատասենյակում փակված` ոչ մեկի հետ չի շփվում, չի խոսում:
Կանցնի` ասում են բայանդուրցի իմաստուն կնանիք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ