«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»

«Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»
23.02.2013 | 18:24

«ՀՀՇ-ի անդամների 95 տոկոսն ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: Բիձեքով, այս քյաչալված մազերով ա՞զգ պիտի պահենք»,-այս «բացահայտումը» Լևոն Տեր-Պետրոսյանինն է, ով ՀՀՇ համագումարում բառացիորեն ու փաստացիորեն ոչնչացրեց իրեն ծնած-սնած-փայփայած-մեծարած-գլխին դրած մայր-կուսակցությունը: «Վանո Սիրադեղյանի` երկիրը լքելուց հետո, այս կուսակցությունը դարձել է մի գեղական կլուբ, աղանդ: Ի՞նչ քաղաքական գործունեություն է ծավալել ՀՀՇ-ն 2000-2007 թվականներին, եթե անկեղծ ենք խոսում, դա ՀՀՇ-ի պատմության ամենախայտառակ շրջանն է: Ի՞նչ արեց` իմիտացիա, պարբերական համագումարներ, ճառեր, կենացներ, անցյալի հիշողություններով հպարտացողներ, մասնակցեց ընտրություններին, ունեցավ խայտառակագույն արդյունքներ` մեկ տոկոսից ցածր: Հիմա, եթե ասացիք, կոնգրեսը չկա, մնում ենք էլի ՀՀՇ, հայտնվում ենք այդ նույն յոթ տարվա վիճակում: Սա՞ Է մեր ցանկացածը»,-քարը քարին չթողեց Լևոն Տեր-Պետրոսյանը` հավելելով, որ իր համար հայհոյանքի է հավասար այն ձևակերպումը, թե ՀՀՇ-ն «պատմական արժեք» է, քանի որ այդ դեպքում «դրա արժեքը զրո է»: «Չեմ ուզում ՀՀՇ-ն վերածվի թանգարանային կուսակցության, այդպիսիք արդեն կան, չեմ ուզում, որ տարիներ անց հպարտանանք, որ 168 կամ 125 կուսակցություն ենք»,-անուղղակիորեն քաղաքական դաշտի մյուս խաղացողներին էլ «հաշվեց» առաջին նախագահը:
Այս «դարակազմիկ» ելույթից հետո, իր գործն ավարտված համարելով, նա հեռացավ:
375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշվեց «ծնել» ՀԱԿ կուսակցություն:
Բաբկեն Արարքցյանը վեց «դեմ»-երից մեկն էր: Գերադասեց մնալ «գեղական կլուբի» «աղանդավոր» մոհիկան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ