Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Մեդիացեցը ձվադրում է

Աշոտ ԱԴԱՄՅԱՆ. Մեդիացեցը ձվադրում է
23.02.2013 | 16:22

Մեզանում կան մարդիկ, ովքեր ամենայն լրջությամբ բարբառում են անտրամաբանական և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող «ճշմարտություններ»: երբ հարցնում ես, թե որտեղի՞ց է այդ Ճ-ն, ասում է՝ ՏԵԼԵՎԻԶՐՆ ասեց:
Երբ, ջանալով իմանալ գոնե ԱԼԻՔ ասածը, հարցնում ես, ո՞ր ՏԵԼԵՎԻԶՐն ասաց, «ճշմարտախոսը», աչքերը ճպճպացնելով, պատասխանում է նույն բանը. «Դե, ՏԵԼԵՎԻԶՐԸ, է՛լի...»:
Իսկ ՏԵԼԵՎԻԶՐՆ ասում է այն, ինչ ՊԵՏՔ է ասվի ԹՐԹՈՒՐԻ ձվադրման համար:

Մեդիա-ինտերնետ տարածքը լի է ամեն տեսակի ճշմարտություններով ու ստահոդ հայտարարություններով:
Արժանապատիվ հայ ժողովուրդ, ուշադիր եղիր, ոչ միայն լսիր ՁԱՅՆԵՐ, այլ բանեցրու սեփական միտքդ և զանազանիր ՃՇՄԱՐՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ու ՍՏԱՀԱԿՈՒԹՅՈՒՆԸ:

Դիտվել է՝ 3288

Մեկնաբանություններ