Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Samsung-ը բջջային հեռախոսների շուկայում համաշխարհային առաջատարն է

Samsung-ը բջջային հեռախոսների շուկայում համաշխարհային առաջատարն է
27.01.2013 | 13:04

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը 2012թ. դարձել է բջջային հեռախոսների վաճառքի համաշխարհային առաջատար՝ վաճառելով ավելի քան 400 միլիոն հեռախոս։ Կորեացիներին հաջողվել է առաջ անցնել իրենց հիմնական մրցակից Nokia-ից։ Samsung-ի նախորդ տարվա վաճառքները, 2011-ի համեմատ, ավելացել են 22,7 տոկոսով։ Բջջային հեռախոսների շուկայի 23,7 տոկոսը բաժին է հասնում Samsung-ին։
Երկրորդ տեղը գրաված Nokia ընկերությունը 2012-ին վաճառել է 335,6 միլիոն հեռախոս, ինչը 19,5 տոկոսով ավելի է 2011թ. ցուցանիշից։ Երրորդ տեղում Apple ընկերությունն է՝ վաճառած 136,8 միլիոն հեռախոսներով։

Դիտվել է՝ 3893

Մեկնաբանություններ