ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Մայրաքաղաքի տոնական լույսերը

Մայրաքաղաքի տոնական լույսերը
20.12.2012 | 23:10

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության Հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: 50 հազար լուսադիոդային սարքերով ու 4500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին այս տարի յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր:

Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:

Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը. «Երևանի համաչափ զարգացման քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության համատեքստում մենք այս տարի միասնական մոտեցում ենք ցուցաբերել նաև մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում: Շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ երևանցիներին ու Երևանի հյուրերին մաղթում եմ ուրախ տրամադրություն և թող բոլոր ընտանիքներում լինի խաղաղություն»:

Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմանը հաջորդել է նաև տոնական հրավառությունը:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2797

Մեկնաբանություններ