-
24.06.2020|
14:25
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բախկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։ Նրանք ծածանում էին Թամանյան դիվիզիայի մարտական և ՀՀ դրոշները:
-
21.06.2020|
16:10
Ոստիկանությունը հերքում է մի բան, ինչը ես չեմ ասել՝ ֆեյսբուքյան իր էջում ասաց Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով ադամանդի ապօրինի բիզնեսի և դրա վերաբերյալ ոստիկանության հերքման տեսանյութին։
-
21.06.2020|
16:09
Ես վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին և իր ոհմակին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքից՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը։ «Ես չունեմ երկիր, որը պետք է անտեր թողեմ խենթ շանտաժիստի ձեռքում։
-
21.06.2020|
10:41
Աշխարհի վերջը: Մարդկության ավարտը: Տիեզերքի ու երկրի անհետացումը: Այս միֆերն ուղեկցել են մարդկության ամբողջ պատմությանը՝ ստեպ-ստեպ դառնալով օրվա թեմա:
-
19.06.2020|
22:35
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը:
-
19.06.2020|
00:50
Որքան էլ Գագիկ Ծառուկյանի աջակիցները պնդեն, թե ԲՀԿ խմբակցության ղեկավարի դեմ իրականացվող գործընթացները միմիայն քաղաքական հետապնդում են, իսկ իշխանության ներկայացուցիչներն էլ կաշվից դուրս գան համոզելու, թե այդ ամենն իրավական հարթությունում է, միևնույն է, հասարակությունը երկու կողմի փաստարկներին էլ թերհավատությամբ է մոտենալու, որովհետև երկու կողմում էլ ազնվության պակաս կա։
-
19.06.2020|
00:31
Վերնագիրը հանրահայտ «Միմինոյի» դատական տեսարանից է, որտեղ շարքային վարորդ Ռուբիկ ջանը հանդես է գալիս ի պաշտպանություն...
Սակայն ինչո՞ւ «Միմինո», որքան էլ Դանելիայի կատակերգությունը փառահեղ է դարձել նաև ի հաշիվ մեր հանճարեղ Ֆրունզի անզուգական կերպավորման, նրա անկանխատեսելի իմպրովիզների։
-
18.06.2020|
23:36
«Իրատեսի» խմբագրակազմը սրտանց շնորհավորում է Արմեն և Լաուրա Մելիքսեթյաններին, Գրիգոր և Հասմիկ Վահանյաններին՝ սիրասուն զավակների՝ ԼԻԱՆԱՅԻ և ՌԱԶՄԻԿԻ ամուսնության առթիվ:
-
16.06.2020|
15:55
ԱԺ նիստում ելույթ ունեցավ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նա հայտարարեց՝ տրաքած վիճակ է տնտեսությունում։ «Խելքի եկեք, ես ասում եմ՝ երեք ամիս հետո սով ա լինելու։ Դրա տակից չեք կարա դուրս գաք, խելքի եկեք։ Էսօր ոչ մեկը փող չի տալիս ձեզ, քաղաքական կայունություն չկա, չի վստահում։ Խնդրում եք տոկոսով տան։ Ամբողջ աշխարհում արտաքին քաղաքականություն լրիվ բոլորի հետ հարաբերությունները փչացրել եք»,- հայտարարեց Ծառուկյանը։
-
14.06.2020|
15:37
Ծառուկյանի՝ իշխանափոխության հայտարարությունից ընդամենն օրեր անց՝ այսօր վաղ առավոտյան, ԲՀԿ առաջնորդի առանձնատանը ԱԱԾ-ն խուզարկություն անցկացրեց։