ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 
  • Հայկական «Քիրվա»-ն և ադրբեջանական «Քարե երազանքները»

    Հայկական «Քիրվա»-ն և ադրբեջանական «Քարե երազանքները»

    22.02.2013| 15:48
    Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր հայրենիքում հռչակվեց ժողովրդի թշնամի և ենթարկվեց բռնաճնշումների «Քարե երազանքներ» վեպի համար, որտեղ նա անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերին և իր ծննդավայրում` Այլիսում (Ագուլիս) 1919-ին թուրքերի ձեռքով հայերի կոտորածներին: Հայ գրող Լևոն Ջավախյանը, որը բազմաթիվ այլ ստեղծագործությունների հետ մեկտեղ հայտնի է հայերի և ադրբեջանցիների բարեկամության մասին իր «Քիրվա» պատմվածքով, Հայաստանում թեև տոտալ ճնշումների չի ենթարկվել, սակայն նրա դեմ ագրեսիվ հարձակումներ են եղել մեկ-երկու ազգայնական ուղղվածության թերթերի կողմից: Ի դեպ, Լևոն Ջավախյանն իր այդ պատմվածքի համար տարիներ առաջ արժանացել է Հարավային Կովկասում խաղաղության և հանդուրժողականություն տարածելու համար մրցանակի:
  • Հզոր պայթյուն՝ Դամասկոսում

    Հզոր պայթյուն՝ Դամասկոսում

    21.02.2013| 18:07
    Դամասկոսի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել։ Ավելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով պայթուցիկը գտնվում էր ավտոմեքենայում։ Միջադեպը տեղի է ունեցել կառավարող Բաաս կուսակցության գրասենյակի մոտ։
  • Մարդկանց ուղարկում ես տուն, որ ի՞նչ անես

    Մարդկանց ուղարկում ես տուն, որ ի՞նչ անես

    21.02.2013| 15:58
    Նախագահական նստավայրում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը քիչ առաջ դուրս է եկել Բաղարամյան 26-ից և իր խոսքին սպասող հանրությանն ասել է բառացիորեն հետևյալը.
  • «Րաֆֆիի ականջին ոչ մեկը չի փսփսալու, ինքը ոչ մեկի հետ գաղտնի ոչինչ չի անելու»

    «Րաֆֆիի ականջին ոչ մեկը չի փսփսալու, ինքը ոչ մեկի հետ գաղտնի ոչինչ չի անելու»

    20.02.2013| 17:04
    Այսօր «Հայելի» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ և ազգագրագետ Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆԸ խոսեցին նախագահական ընտրությունների մասին: Հրանուշ Խառատյանը, ինչպես ինքն ասաց, ընտրություններից հետո դեռ տոնական տրամադրության մեջ է:
  • Միջազգային դիտորդները ներկայացրին նախնական եզրակացությունները

    Միջազգային դիտորդները ներկայացրին նախնական եզրակացությունները

    20.02.2013| 16:51
    «ՀՀ փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվում են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսեւորմամբ: Մրցակիցները կարողացել են իրականացնել ազատ քարոզչություն: Լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունը` տրամադրելով հավասակշիռ լուսաբանում: Միաժամանակ վարչական միջոցների չարաշահումը եւ ընտրողների վրա կիրառվող ճնշումը մտահոգության առարկա են: Ոչ հարիր միջամտություններ են նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից», - ասված է հայտարարությունում:
  • Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

    Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

    20.02.2013| 16:50
    Վիկտոր Սողոմանյանը հաղորդել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտերկրից զանգահարել է Սերժ Սարգսյանին եւ շնորհավորել երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
  • Էդուարդ Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ լինելու մասին

    Էդուարդ Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահ լինելու մասին

    20.02.2013| 16:48
    Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում իր գրանցած արդյունքներից հետո ուրախությունից պատրանքների մեջ է ընկել ու էմոցիոնալ հայտարարություններ է անում:
  • Արմեն Արզումանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին

    Արմեն Արզումանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկի մասին

    20.02.2013| 16:47
    Միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրեցին, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ. սա կատարված ահռելի աշխատանքի գնահատականն է, որը չի կարող չոգևորել: Այս ֆոնին պարոն Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում:
  • Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    Բուլղարիայի վարչապետը հրաժարական տվեց. նա ժողովրդի հետ է

    20.02.2013| 12:45
    Այսօր Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը խորհրդարանում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին։ «Ես չեմ ցանկանում լինել մի կառավարության անդամ, որի օրոք տեղի են ունենում բախումներ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև»,- հայտարարել է վարչապետը։
  • The New York Times-ը ընտրությունների մասին

    The New York Times-ը ընտրությունների մասին

    20.02.2013| 12:18
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեշտությամբ հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում՝ 2-րդ 5-ամյա պաշտոնավարման ժամկետով, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները։ «Երկուշաբթի հայաստանցիներն ընտրությունների էին գնացել՝ զգալի նախապատվությամբ, որպեսզի պարոն Սարգսյանը հաղթի ու կայունություն ապահովի մի երկրում, որը գնալով ավելի կարևոր դաշնակից է դառնում ԱՄՆ-ի համար՝ Իրանի միջուկային ամբիցիաներին հետևելու հարցում»,- գրում է թերթը: NYT-ը նկատում է, որ չնայած Սարգսյանի հաղթանակի՝ ամիսներ առաջ կանխատեսված լինելուն՝ նախընտրական քարոզարշավում որոշ անսպասելի զարգացումներ են եղել. ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլը, մեկ այլ թեկնածուի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: