Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Վճռական մեկնարկ

Վճռական մեկնարկ
12.09.2008 | 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 12-ի հանրահավաքը 15-ին տեղափոխելու առնչությամբ հայտարարություն է տարածել, որը լրագրողներին ներկայացրել է կոնգրեսի համակարգող ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Հիշեցնենք, որ քաղաքապետարանը սեպտեմբերի 15-ի հանրահավաքի հայտն արտոնել է, իսկ երթը` ոչ: «Համաժողովրդական շարժումը, դրսևորելով պետական մտածողություն և ղեկավարվելով ներքին քաղաքական գործընթացները սահուն կերպով, առանց առճակատման և ներքին իրավիճակի ապակայունացման տանելու ցանկությամբ, մի շարք քայլեր կատարեց, որոնց նպատակն էր քաղաքական պայքարն ավելի կառուցողական հուն փոխադրել», -ասված է հայտարարությունում, որի հեղինակները նաև արձանագրում են. «Բողոքի մեր զուսպ ակցիաներին, սակայն, իշխանությունները պատասխանեցին բռնությամբ և սաստկացած հալածանքներով: 75 քաղբանտարկյալ դեռ բանտում է: Շարունակվում են ոստիկանական ապօրինի բարբարոսական գործողությունները բողոքի անգամ ամենափոքր ակցիաների նկատմամբ… Իշխանություններն օգտվում են նաև այն հանգամանքից, որ եթե առաջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները գտնվում էին Եվրոպայի Խորհրդի խոշորացույցի տակ, ապա այսօր հասկանալի պատճառներով Հայաստանի խնդիրը ստվերվել է ռուս-վրացական պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներով»: Զուրաբյանը նաև նշել է, որ հանրահավաքի աշնանային մեկնարկը լինելու է «վճռական, արդյունավետ»:
Երեկ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանին Հաագայի դատարանի առջև պատասխանատվության կանչելու համար ավելի քան 150 հազար ստորագրություն է հավաքվել:
Ռ. Խ.

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ