Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Աղետի գոտու շինարարական աշխատանքներում կընդգրկվի 3000 աշխատող»

«Աղետի գոտու շինարարական աշխատանքներում կընդգրկվի 3000 աշխատող»
12.12.2008 | 00:00

«ԼՈՒԾՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԴ ԽՆԴԻՐ»
Անցած շաբաթն առանձնացավ երկրաշարժի 20-ամյակին նվիրված միջոցառումներով։ Հայաստանում էին տարբեր երկրների բարձրաստիճան հյուրեր։ Բնականաբար, շատ խոսվեց արվածի և անելիքների մասին։ Արդյո՞ք տխուր փաստ չէ, որ քսան տարի անց հազարավոր մարդիկ դեռևս անօթևան են։ Բայց և այնպես, նրանց հուսադրում է այն, որ կառավարությունն այս տարի հաստատեց ՀՀ քաղաքաշինության ներկայացրած ծրագիրը, ըստ որի` անօթևանների խնդիրը վերջնականապես պետք է լուծվի մինչև 2013 թվականը։ Իսկ սա նշանակում է, որ բնակշինարարության աշխատանքները պետք է մեկնարկած լինեն։ ՀՀ քաղաքաշինության նախարար ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ զրույցում առաջին հերթին փորձեցինք մանրամասնել ծրագրի դրույթները։
-Կառավարության հաստատած «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման» հայեցակարգի հիման վրա ձևավորվել են պետական քաղաքականության սկզբունքները` ուղղված մինչև 2013 թ. նշված բնակավայրերում բնակարանային խնդիրների լուծմանը,- ասաց քաղաքաշինության նախարարը։- Այս ծրագիրը խարսխված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի վրա, և մշտապես նրա ուշադրության կենտրոնում է։ Սա նշանակում է, որ խնդրի լուծումը պետության համար գերնպատակ է, որով լուծվում է սոցիալական բարդ խնդիր` մարդու արժանապատիվ ապրելու հարցը։ Նկատեմ, որ ԲՀԿ-ի նախագահը ևս օրերս Սպիտակում ընդգծեց խնդրի լուծման կարևորությունը։ Եթե խոսենք կոնկրետ ծրագրից, ապա 2008 թ. պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսված է լուծել 361 ընտանիքների բնակարանային խնդիրը։ Այդ թվում, քաղաքային բնակավայրերում` 268 անձանց բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման, գյուղական բնակավայրերի 93 ընտանիքներին` բնակշինարարության միջոցով։ Հայեցակարգի դրույթների համաձայն, ներկա փուլում առաջնահերթ կարգով պետական աջակցության ծրագրերի շրջանակներում առաջարկվում է անդրադառնալ հետևյալ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։ Աղետի գոտու բնակավայրերում պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած, սահմանված կարգով հաշվառված այն ընտանիքների, որոնք նախորդ տարիներին իրականացված աղետի գոտու վերականգնման ծրագրերի շրջանակներում նախկինում զբաղեցրած բնակարանի (սենյակների թվի) չափով բնակարան չեն ստացել։ Գյուղական բնակավայրերի անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած ընտանիքների։ Վերը նշված առաջնահերթության մոտեցումների կիրառմամբ համապատասխան համայնքների ղեկավարների` 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ հաստատած ցուցակների համաձայն` առաջնահերթ կարգով բնակարանային խնդիրների լուծման ենթակա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների թիվը կազմում է 6985, որոնցից`
* քաղաքային (այդ թվում` նախկին տարածաշրջանների քաղաքատիպ) բնակավայրերի պետական սեփականություն հանդիսացող բազմաբնակարան բնակարանային ֆոնդում բնակարան կորցրած` 4656.
* գյուղական բնակավայրերի անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած` 2329։
Երկրաշարժի պատճառով անօթևան ընտանիքների ընդհանուր թվից 4932 ընտանիքների բնակարանային խնդիրները նախատեսվում է լուծել բնակարանային շինարարության միջոցով, 2053-ը` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով, որոնցից 268-ը` 2008 թ., 1785-ը` 2009-2012 թթ.։
-Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները։ Եվ մինչև 2012 թ. ի՞նչ ծավալի շինարարություն է իրականացվելու` ֆինանսական առումով։
-Աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ մինչև 2012 թվականը նախատեսվում է իրականացնել առնվազն 250 մլն դոլարի շինարարություն։ Մասնավորապես, 2008 թ. հոկտեմբերին Գյումրի քաղաքի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցին հարող տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար առնվազն 400 բնակարանների և սպասարկման օբյեկտների, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 7-րդ, Մուշի 7-րդ փողոցներով պարփակված և Մուշի 5-րդ փողոցին հարակից տարածքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար առնվազն 1200 բնակարանների (այդ թվում` ավարտման ենթակա կիսակառույց շենքերի ավարտում) և սպասարկման օբյեկտների, Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Մարմաշենի 10-րդ փողոցին հարող տարածքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար առնվազն 700 բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման բաց մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպություն է ճանաչվել «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ն։ Կնքվել է գնման պայմանագիր, որով նախատեսվում է իրականացնել առնվազն 140 մլն դոլարի շինարարական աշխատանքներ։ Շինարարության նախապատրաստման և նախագծային աշխատանքները սկսված են։
-Աղետի գոտու բնակիչների զգալի հատվածն այս պահի դրությամբ ունի աշխատատեղի չլուծված խնդիր, թեև ՀՀ նախագահն իր խոսքում նշեց, որ բնակիչները կընդգրկվեն շինարարական աշխատանքներում։ Կարևորվեց նաև շաքարի գործարանի վերագործարկման հարցը, սակայն դրանք մասնավորի կողմից ձևավորվող աշխատատեղեր են։ Պետական ծրագրերով (բյուջեով) աշխատատեղերի ձևավորման խնդիրը, ըստ Ձեզ, ինչպե՞ս պետք է լուծվի։
-Ընդգծեմ, որ շինարարական աշխատանքները միաժամանակ որակել մասնավորի կողմից իրականացվող, ճիշտ չէ։ Այն պարզ տրամաբանությամբ, որ աղետի գոտում 1989-ից մինչ օրս կրթական, մշակութային և առողջապահական կառույցների շինարարությունն իրականացվել է գլխավորապես պետբյուջեի կամ դոնոր կազմակերպությունների միջոցով։
Մասնավորապես, 1989-2008 թթ. ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի և դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերում կառուցվել և հիմնանորոգվել է 714 կրթական օբյեկտ, որոնցից`
* առաջին տասը տարվա ընթացքում` 340 կրթական օբյեկտ կամ 68 000 աշակերտական տեղ
* 1999-2008 թթ.` 374 կրթական օբյեկտ կամ 74 000 աշակերտական տեղ, որոնցից միայն Գյումրի քաղաքում հիմնանորոգվել և կառուցվել է 27 կրթական օբյեկտ։
Իսկ 2009 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի` «Կրթական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն» ծախսային ծրագրով աղետի գոտում կիրականացվեն թե՛ շարունակական բնույթ կրող, թե՛ նոր 90 կրթական օբյեկտների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ։
1989-2008 թթ. ՀՀ պետական բյուջեի և դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերում կառուցվել և հիմնանորոգվել է 125 առողջապահական օբյեկտ, որոնցից` առաջին տասը տարվա ընթացքում` 95 առողջապահական օբյեկտ կամ 28 000 մահճակալով հիվանդանոցներ և 4300 հաճախումով պոլիկլինիկաներ։ 1999-2008 թթ.` 30 առողջապահական օբյեկտ կամ 800 մահճակալով հիվանդանոցներ և 1400 հաճախումով պոլիկլինիկաներ։ Իսկ 2009 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն» ծախսային ծրագրով աղետի գոտում կիրականացվեն ևս 3 հիվանդանոցների հիմնանորոգման աշխատանքներ։ 2005-2008 թթ. միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերում կառուցվել և հիմնանորոգվել է 15 մշակութային օբյեկտ։ Իսկ 2009 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի «Մշակութային օբյեկտների հիմնանորոգում և շինարարություն» ծախսային ծրագրով աղետի գոտում կհիմնանորոգվի և կկառուցվի ևս 17 մշակութային օբյեկտ։ Ընդգծեմ, որ, բացի նշվածից, նախատեսված է իրականացնել սպասարկման ոլորտի շինարարական աշխատանքներ, ինչը նշանակում է, որ նշված համալիր ծրագրերի իրականացումը նպաստում է բնակչության ոչ միայն կրթական-մշակութային մակարդակի բարձրացմանը, այլև լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման մեծ հնարավորություն է ստեղծում տարբեր մասնագիտությունների գծով։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ «Գլենդել Հիլզի» իրականացնելիք ծրագրերի շրջանակներում կստեղծվի 1000 աշխատատեղ, իսկ աղետի գոտում իրականացվող շինարարական աշխատանքներում ընդհանուր առմամբ կընդգրկվի 3000 աշխատող։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ