ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անցնել սպասման ռեժիմի, այլապես...

Անցնել սպասման ռեժիմի, այլապես...
14.10.2024 | 13:44

80 -ականներին, Երևանի Արմենիա ռեստորանի մշտական հաճախորդներից ձևավորված մի խումբ կար:

Երրորդ կենացը, որ բարձրացվում էր պարտադիր Դվին կոնյակով, հետևյալն էր.

- Վախտ կար, աշխարհը շախմատ էր:

Թագավոր էլ կար, թագուհի էլ: Ղուրբան լինենք

նրանց:

Հիմա աշխարհը շաշկի է դարձել:

Առաջ ես գնում, ուտում են: Հետ ես գնում՝

ուտում են:

Դու չես ուտում՝ ֆուկ են անում:

Խմենք նրանց կենացը, ովքեր ծուռ -մուռ

ճամփեքով դամա են դուրս գալիս:

Հիմա աշխարհը, մանավանդ մեր մեծ տարածաշրջանը, հենց նույն վիճակում է :

Կան այս քանդվող ու նոր հավաքվող աշխարհակարգի մի քանի պրոյեկտներ՝ Դեղին պրոյեկտ՝ չինական, կանաչ՝ մուսուլմանական, կապույտ՝ ամերիկյան, սև՝ Վատիկան, պապական պրոյեկտ, կարմիր կամ հուդայական պրոյեկտ՝ բրիտանական:

Ներկա պահին բոլոր պրոյեկտները, բացառությամբ բրիտանականի, պաուզայի մեջ են: Սպասում են նոյեմբերի

5-ի ընտրության: Ամեն մեկը յուրովի սպասումով:

Ակտիվ է բրիտանականն ու ԱՄՆ-ի նախագահական ընտրության ելքի կարիքը չի զգում:

Իմ անհանգստությունն այն է, որ այդ ակտիվության արդյունքում, մենք չստանանք մի նոր մարտահրավեր, մի նոր «սև կարապ», այս անգամ հոկտեմբերի 26 -ի Վրաստանի խորհրդարանական ընտրության պատճառով:

Դեռ 2018 թ. Հայաստանի իշխանության դայակություն -ինստրուկտորությունը բացահայտորեն ստանձնած ( հիշեցնեմ՝ ՀՀ վարչապետի առաջին այցը ՌԴ, Սոչի: Ինքնաթիռը Զվարթնոցի վազքուղում էր, վարչապետը Բրիտանիայի դեսպանի հետ քննարկումների) Բրիտանիայի դեսպանատունը Հայաստանը չներքաշի Վրաստանի hետընտրական խժդժությունների մեջ:

Այս ստեղծված իրավիճակում. այս՝ առայժմ Մեծ Բրիտանիայի կողմից կառավարվող քաոսում, մենք, կարծում ե , շահած կլինենք, « դամա դուրս եկած» կլինենք, եթե տարածաշրջանում կատարվող ու կատարվելիք ոչ մի բանի չխառնվենք:

Անցնենք սպասման ռեժիմի, այլապես...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1845

Մեկնաբանություններ