ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սա օրուելյան տալդա Հայաստանն է

Սա  օրուելյան տալդա Հայաստանն է
17.09.2024 | 18:30

- Պատերազմը խաղաղություն է, խաղաղությունը՝ պատերազմ,- ասում էին 1984-ի օրուելյան պրոպագանդիստները:

Չնայած, որ ՀՀ երրորդ նախագահը չէր ցանկանում սահմանադրության փոփոխություն, չնայած որ նա չէր հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին, այնուամենայնիվ, հենց նրա ջանքերով կեղծվեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքները, հետո էլ պիտի առաջադրվեր վարչապետի պաշտոնում, որովհետև չհավակնելն ու չցանկանալը, չդառնալը տարբեր բաներ են այս համատեքստում:

Չնայած, որ 16 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ ունեցանք տարածքային կորսուստներ, տասնյակ զոհեր և բուն գործողությունները ոչ այլ ինչ էին, քան՝ հետախուզություն մարտով, այնուամենայնիվ, հայկական պրոպագանդիստներն այն հայտարարեցին պատերազմ, որում մենք հաղթանակ էինք տարել ու ստիպել, որ Ադրբեջանը վազի Ռուսաստան և մուրա պատերազմի դադարեցում:

18 թվին մի խումբ ԱԱԾ գործակալների, այդ հիմնարկության վերահսկողության տակ գործած բոզերի քայլեցնելով բերեցին ու դարձրեցին իշխանություն: Պրոպագանդիստները տեղի ունեցածի անունը դրեցին թավշյա հեղափոխություն:

Դրանից մի քանի տարի առաջ Շանթին ու իր ընկերներին հեղափոխական ձեռնարկումների համար հավաքեցին ու դատապարտեցին տարբեր տարիների ազատազրկման, բուրժուադեմոկրտակական հեղափոխությանը մասնակցելու պատրաստակամության համար էլ մի գիշերում Ծառուկյան Գագիկի հարյուավոր թիմակիցներին լցրեցին քաղմասեր ու բերդեր:

-Բայց չէ,-պրոպագանդիստներն ասում են մինչև հիմա,- թավշյա համահայկական հեղափոխություն են արել Նիկոլը, Վասյա Արշակյանն ու Դավիթ Սանասարյանը:

Շանթի ու Ծառուկյանի գործերը սրա հետ պետք չէ խառնել:

Հայաստանի կառավարությունը պայքարում է կաշառակերության դեմ, բայց Լոռեցյան Գևորից բացի ոչ մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա կաշառակերության մեղադրանքով այդպես էլ չդատվեց: Բոլորը, պիտի հիշեցնեմ, որ դարձել են բիրդան աղեք:

Սանասարյան, Քերոբյան-մերոբյան էլ չհիշատակեք, դրանք հետո դարձան կուսակցական ու չեն էլ պատժվել:

Վերջերս մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ էի խոսում ով մի ֆանտաստիկ բան ասաց.

- Լա՛վ, եթե դատախազությունը չի նկատում մեր թիմակիցների կաշառակերությունը, օրենքով գողե՞րն էլ չեն նկատում: Թող իրենք պատժեն:

Ա՜յ քեզ բան:

Սա օրուելյան տալդա Հայաստանն է:

Այստեղ բանակում չծառայած Մուշեղ Մուրադյանն ու Հովիկ Հարությունյանը մարզային զորակոչի պատասխանատուներ են, Տարոն Մարգարյանի նախկին խորհրդականը մարտի մեկի գործն է վերաբացում, որպեսզի որևէ մեկը, դատարանի դահլիճում այդպես էլ չբարձրաձայնի, թե այդ նույն դեպքերի ակտիվ մասնակից ներկայիս վարչապետը, 2008 թվականին այնուամենայնիվ եղել է ռեժիմին ընդդիմադիր, թե՞ ընդդիմադիր շարքերում գործուղված ԱԱԾ գործակալ:

Հայաստանը դարձավ Հարավային Կովկասի ամորալության կենտրոն:

Հային պետք է փրկել հայից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2753

Մեկնաբանություններ