ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Այդ «դաստիարակչուհուն», կտեսնեք, նույնիսկ կպարգևատրեն

Այդ «դաստիարակչուհուն», կտեսնեք, նույնիսկ կպարգևատրեն
30.07.2024 | 08:31

Մանկապարտելում երեխային ծեծած «դասիարակչուհին», ինչպես և ենթադրում էի, ազատ արձակվեց:

Գիտե՞ք, թե ի՛նչ հիմքով:

Նա նիկոլական է:

Կեցցե՜, նիկոլաֆաշիզմը, կեցցե՜ն օրենքների ոտնահարումն ու իրավական բեսպրեդելը:

Ոչ նիկոլականներին դատարանի դահլիճում սպանում են, իսկ նիկոլականները, եթե տեսախցիկների առաջ մարդ էլ մորթեն, երեխա էլ ծվատեն ու հում-հում ուտեն, միևնույն է, իրենց ոչ մի պատժի էլ չեն ենթարկի:

Ասենք, նիկոլ փաշինյանն ավտոշարասյունով հղի կնոջը վրաերթի ենթարկեց ու սպանեց, անգամ ավտոշարասյունը չկանգնեց՝ տուժածին օգնություն ցուցաբերելու համար:

ՈՒ ի՞նչ եղավ...

Ոչ մի բան էլ չեղավ, նիկոլը ողջ-առողջ, պարարտացած, հեծանիվ է քշում, ու կան նման հրեշի հետ հեծանիվ քշել ցանկացողներ...

Կարճ ասած, ապրում է:

Իմ ընկալմամբ, ով նրան բարևում է, նույնն է, ինչ ինքը, նույն նիկոլն է, նույն մարդակեր հրեշը: Ոչ մի տարբերություն, ըստ էության:

Այնպես որ, այդ «դաստիարակչուհուն», կտեսնեք, նույնիսկ կպարգևատրեն:

Չկասկածեք:

Ինչպես պարգևատրեցին հայ մարդկանց վրա նռնակներ նետող ոստիկանական համազգեստով ****ոն ենիչերիներին:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3630

Մեկնաբանություններ