ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արևմուտքը իր հաշվարկներն ունի

Արևմուտքը իր հաշվարկներն ունի
14.07.2024 | 13:46

Հերթական հավաքի ժամանակ այսօր Թրամփի վրա կրակել են, գլխից թեթև վիրավորվել է: Եթե Թրամփին ֆիզիկապես շարքից չհանեն, նա կրկին ընտրվելու է: Հայկական քաղաքական վերլուծական կոչված դաշտում ձեզ շարունակաբար խաբում են (կամ իրենք էլ չեն հասկանում)՝ ասելով, որ նա չի ընտրվելու, որովհետև քրեական գործեր կան:

Նրան ընտրելու են, և լինելու է ԱՄՆ-ի առաջին նախագահը, ում հանդեպ կան դատարանի մեղադրական վճիռներ, բայց, միևնույն է, մեծ մասն իրեն են ընտրում:

Թրամփի ընտրվելով՝ ԱՄՆ-ի քաղաքացիների համար ավելի լավ է լինելու:

Ես հետևում եմ ԱՄՆ-ի քաղաքական դաշտի զարգացումներին քանի որ դա մեզ վրա էլ է ազդում: Թրամփը չի ուզում ԱՄՆ-ի՝ աշխարհի ոստիկանի դերակատարումը, հետևաբար, նա հետ է քաշվելու, և արտաքին աշխարհի գրեթե բոլոր ներգրավվածությունները պասիվանալու են: Ներկայի կառավարությունը, որ շատ մեծ աջակցություն ունի ԱՄՆ-ից, հավանաբար այդ նույն աջակցությունը չի ունենա Թրամփի օրոք: Սա ինչքան էլ լավ է այս իշխանության թուլացման առումով, վատ է, որ սրանք հույսները դրել են Արևմուտքի վրա, իսկ Արևմուտքը (չնայած, հավաքական Արևմուտք չկա, սա ասելով՝ ավելի շատ նկատի ունեմ ԱՄՆ, Ֆրանսիա և ԵՄ) իր հաշվարկներն ունի, և ստացվելու է այնպես, որ հերթական անգամ մենք բոլորով ենք քաշվելու:

Սա, օրինակ, կարող է նշանակել, որ ԱՄՆ-ի՝ Ադրբեջանին զսպող դերը կվերանա, և սրանք ավելի սանձարձակ կլինեն այս իշխանության հանդեպ պահանջներ դնելու և վերջինիս միջոցով հայ ժողովրդի հաշվին դրանք բավարարելու գործում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 4105

Մեկնաբանություններ