ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լինելու են միայն հայ ազգի դեմ ուղղված փոփոխություններ

Լինելու են միայն հայ ազգի դեմ ուղղված փոփոխություններ
04.02.2024 | 13:42

«‎Մենք պետք է սկսենք մտածել չորրորդ հանրապետության գաղափարի մասին»‎, «‎Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր սահմանադրություն».‎ այս երկու «հանճարեղ» արտահայտությունները արել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե այդ հանրապետության գլխին լինես դու, այն ոչ միայն չի կարողանա երկար գոյություն ունենալ, այլ նաև առհասարակ չի իրագործվի։ Սրան տեսեք՝ ժողովրդին խաբելով եկավ իշխանության, հեղափոխության բոլոր սկզբունքներին դավաճանեց, հայկական 2-րդ պետությունը հանձնեց թուրքին, 5000-ից ավելի տղու գլուխ կերավ, բոլոր ազգային արժեքները պղծեց, սկսած եկեղեցուց, վերջացրած ազգային տոներով ու հերոսներով, ազգը պառակտեց, ազգային ինքնությունը վերացրեց, կասկածի տակ դրեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանները, հիմա էլ շրջանառում է 4-րդ հանրապետություն թեզը։ Չէ, սա արդեն աբսուրդի է վերածվում։ Եթե 3-րդ հանրապետությունը ձախողված է, ի՞նչ կապ ունի այդ գործընթացի թիվ 1 պատասխանատուն ու մեղավորը 4-րդ հանրապետության ստեղծման գործի հետ։ Նա առհասարակ պետք է վաղուց իր զբաղեցրած պաշտոնից հեռացված լիներ ու կանգներ իր թիմի հետ դատարանի առջև։

Ինչևէ, Նիկոլը խոսեց 4-րդ հանրապետության ստեղծման անհրաժեշտության մասին, սա նշանակում է, որ նոր ստեղծվող հանրապետությունը լինելու է անդեմ և ոչ լեգիտիմ։ Ինչու՞, ակնհայտ է, որ նոր հանրապետության սահմանադրությունից հեռացվելու է ներկայիս Անկախության հռչակագրին հղող մասը, որի մեջ նաև խոսք կար Արցախի վերաբերյալ, փոխվելու են զինանշանը, դրոշը և օրհներգը, օրենքով արգելվելու են ռևանշիստական տրամադրությունները, և այս կետերը ոչ այլ ինչ են, քան Ալիևի թելադրանքը Նիկոլին, քանզի նա դեռևս 2021-ին էր խոսել ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Սակայն կառավարման խորհրդարանական ձևը պահպանվելու է, այսինքն, լինելու են միայն հայ ազգի դեմ ուղղված փոփոխություններ։

Հետևաբար, ընդունելով, որ ՀՀ-ն ունի սահմանադրական բարեփոխումների կարիք, նոր սահմանադրության ընդունմանը արտահայտվում եմ կտրականապես դեմ, որովհետև դա տանելու է ՀՀ-ի, որպես պետություն, լուծարման, և եթե մեր արցախցի հայրենակիցները դեռ գնալու տեղ ունեին, մենք այդ տեղը չենք ունենալու:

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 3012

Մեկնաբանություններ