ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վերջին 2500 տարում ոտքներս դնում ենք նույն փոցխի բերանին

Վերջին 2500 տարում ոտքներս դնում ենք նույն փոցխի  բերանին
21.12.2023 | 08:48

Տեսնելով երկրում տիրող էսօրվա մառազմ (ավելի շատ՝ շվայտ) իրավիճակը՝ անկախ ինձանից հիշում եմ 1920 թիվը․ էն ժամանակ էլ էր նույնը. թուրքը շարժվում էր Կարս, մի ոտքով մտնում Ալեքսանդրապոլ, զուգահեռաբար Երևանում պարբերաբար ինչ-որ տոնակատարությունների մեջ էին ու հա բանկետներ էին անում՝հարբում, ցխվում: Անընդհատ տոնում էին ու սինխրոն տարածք կորցնում՝ նույն անտարբերությունը, ոնց որ էսօր։

Իսկ հետևանքները ոչ թե անդառնալի էին, ոնց որ սիրում են հիմի շատ ասել, այլ ուղղակի դաժանաության չափ ողբերգալի։ Բայց դե մենք հո պատմությունից դասեր չենք քաղում․ ամենը նույնն է՝ վերջին 2500 տարին ոտքներս հա դնում ենք նույն փոցխի (գյուղատնտեսական գործիք) բերանին՝ փայլուն իմանալով, որ էդ փոցխի պոչը հարվածելու ՝ ուղիղ ճակատներիս։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3065

Մեկնաբանություններ