ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՀայաՔվեն» այս իրավիճակում առավել անհրաժեշտ է, քան երբևէ

«ՀայաՔվեն» այս իրավիճակում առավել անհրաժեշտ է, քան երբևէ
07.12.2023 | 11:43

Ի՞նչ կտա «ՀայաՔվե» շարժման առաջադրած օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու կամ դրա վտանգավորությունը նսեմացնելու համար:

Թվարկեմ ընդամենը առավել առանցքային մի քանի փաստարկներ.

- Սանդղակը իջեցնելուն հակված «աշխարհը», ինչպես նաև իրական և թվացյալ դաշնակիցները հարկադրված կլինեն ելակետ ընդունել, որ Հայաստանի որևէ պաշտոնյա չի կարող շրջանցել իրավունքը և բավարարել իրենց ապօրինի ակնկալիքները, ուստի վաղ, թե ուշ, հարկ կլինի վերադառնալ բանակցային սեղան այլ ձևաչափով:

- Այդպիսով կփաստվի, որ Ադրբեջանը իրականացրել ու շարունակում է իրականացնել ցեղասպան քաղաքականություն, ուստի փոխհատուցման պահանջատերը (և ոչ միայն) ոչ թե իրենք են, ինչի մասին մշտապես հորջորջում են, այլ՝ Հայաստանը:

- Հայոց Եղեռնը, բովանդակային կտրվածքով ճանաչել են թուրքական դատարանները դեռևս 1919-21 թթ. դատավճիռներով, ուստի ներկայիս թուրքական կառավարության դիրքորոշումը բացահայտ ապօրինի է և չի կարող ելակետ ընդունվել:

- Վերջապես, հաջորդ սերունդները չպետք է զրկված լինեն միանգամայն իրավաչափ եղանակներով, այդ թվում՝ միջազգային հարթակներում պայքարելու նվազագույն հնարավորությունից:

Ինքնին այդ օրինագիծը որևէ անցանկալի խնդիր կամ վտանգ չի բովանդակում, ճիշտ հակառակը, այդպիսիք ի հայտ են գալիս, երբ անհիմն ու ապօրինի զիջումների ակնկալիքներ ենք ձևավորում:

Հ.գ. «ՀայաՔվեն» հենց այս իրավիճակում առավել անհրաժեշտ է, քան երբևէ. ովքեր դեմ են, ապա ակամա առնվազն հաշտվում են Հայաստանին ներկայացվելիք ռազմատուգանքների հետ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ