ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Տասնյակ հազարավոր մարդիկ օրենքով զրկվում են մեքենա ունենալու իրավունքից

Տասնյակ հազարավոր մարդիկ օրենքով զրկվում են մեքենա ունենալու իրավունքից
01.12.2023 | 06:57

Երևանի կենտրոնում բնակվողները բոլորը դոլարային միլիոնատերեր չեն: Եթե քաղաքացին թոշակառու է կամ ստանում է սովորական աշխատավարձ, բնակվում է կենտրոնում արդեն վաղուց, բնակարանն էլ ստացել է ոչ թե անկախության ժամանակ, այլ ձրի, խորհրդային կարգերի ժամանակ և ունի համեստ մի մեքենա իր կենցաղային կարիքները հոգալու համար, ինչպե՞ս է վճարելու 160 000 դրամ կայանատեղիի համար: Արդյոք սա չի՞ նշանակում մարդու իրավունքների ոտնահարում: Ստացվում է, որ ոչ միայն թոշակառուները, այլև հազարավոր և տասնյակ հազարավոր մտավորականներ, ուսուցիչներ, բյուջետային աշխատողներ, սպասարկման և այլ ոլորտների աշխատողներ օրենքով զրկվում են մեքենա ունենալու իրավունքից: Կենտրոնը բեռնաթափելու այլ տարբերակներ չկա՞ն: Քաղաքացուն պատժում են Երևանում մի քառասուն անուն փողոցներում բնակվելու և, եթե բակում տեղ չունեն, փողոցում մեքենան կայանելու համար: Այս գրառումը չէի անի, եթե 12000 դրամը ամբողջ Երևանի համար դարձնեին 24000, դա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ: Կոչ եմ անում մարդու իրավունքների պաշտպանին այս հարցը դարձնել քննարկման առարկա:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ