ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պուտինն էլ ո՞նց ասեր, որ նիկոլը գիտակցված կործանել է Ղարաբաղը

Պուտինն էլ ո՞նց ասեր, որ նիկոլը գիտակցված կործանել է Ղարաբաղը
20.09.2023 | 14:01

Պուտինը Ռուսաստանի պետական մեծագույն գործիչնեփրից մեկն է, նա չի կարող ստել։

Այդ Պուտինը հեռուստաելույթի ժամանակ ասաց․

«Ես առաջարկեցի պահպանել Ղարաբաղը Քելբաջարի և Լաչինի հետ միասին, իսկ մնացած տարածքները վերադարձնել Ադրբեջանին։ Բայց նա մերժեց իմ առաջարկությունը։

Ես հարցրի, թե բա ի՞նչ ես մտադիր անել, նա (Նիկոլը) ասաց՝ կռվելու եմ։ Ես էլ ասացի՝ դե, գնա կռվիր։ Բոլորս էլ տեսանք, թե ինչով ավարտվեց այդ կռիվը»։

Պուտինը սրանից լավ էլ ո՞նց ասեր, որ նիկոլը գիտակցված կործանել է Ղարաբաղը, այժմ էլ հերթի է դրել Հայաստանը։ Փոխանակ բոլոր միջոցներն ուղղելու Հայաստանի պաշտպանունակության հզորացմանը, ամեն օր ժողովրդին զգուշացնում է, թե պատերազմ է լինելու, որ երբ առիթը գա, ասի, որ ինքը ժամանակին զգուշացրել է։

Այս բախտորոշ իրադրության մեջ մեր ժողովուրդն ինձ հիշեցնում է մայաներին ու ացտեկներին․ փոխանակ դավաճանին տրորելու ոտքերի տակ (եթե մի երկու հարյուր հազար մարդ հավաքվի կառավարության շենքի առաջ, ոստիկանությունն ի վիճակի չի լինի տիրապետել իրադրությանը), որոշել է ինքնազոհաբերվել և դուրս մղվել կենդանի ժողովուրդների ընտանիքից։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ