ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եռաշերտ ուժերի միասնական գործադրման շնորհիվ կհաղթենք և կհաստատենք իրական խաղաղություն

Եռաշերտ ուժերի միասնական գործադրման շնորհիվ կհաղթենք և կհաստատենք իրական խաղաղություն
02.09.2023 | 10:35

Ազգը մեր իմաստասիրական եզրույթում ունի նաև եռյակ՝ անցյալ, ներկա և ապագա ներդաշնակ դրսևորում: Սրանցից մեկն ու մեկի բացակայությունը խաթարում է ազգի գոյությունը։ Սա նշանակում է, որ եթե ներկայում չկա անցյալի արժևորման և ապագայի առաքելության գիտակցումը, ազգը կորցնում է իր զարգացման ուղին։

Այժմ անհատի մեկնությունից անցնենք ազգայինին։ Նախ՝ պատկերացրեք ժամանակի գիծը: Եթե դրա վրա նշեք ցանկացած կետ, այն կդառնա զրո: Զրոյից ձախ, այսինքն` հանած, անցյալն է, զրոյից աջ՝ գումարած, ապագան: Սա է հիսուն-հիսունի բացատրությունը։ Ցանկացած մարդ, եթե ուզում է զարգանալ, զրոյացնում է իր անցյալի բացասական ձգտումները, հոգևոր իմաստով` մեղքերը, և հետո է միայն դրական քայլ անում. սա էլ Թումանյանի զարգացման բանաձևն է։ Ազգային մակարդակում այն կիրառելու համար անհրաժեշտ է անցյալն ու ապագան խտացնել ներկայում և, ազատվելով ավելորդություններից, նոր միայն զարգացման քայլ անել։ Նույն կերպ, եռաշերտ է նաև ազգային ուժի կիրառումը` նյութական, մտավոր և հոգևոր, ուստի միայն դրանց միավորման շնորհիվ է հնարավոր կիրառել ազգային հավաքական ուժը։ Օրինակ` տանկը ձիու կամ փղի դեմ միայն նյութական առավելություն չէ, քանզի տանկը, նախ, խտացած գիտակցություն է, որ հետո է միայն դարձել ձիերի և փղերի համար անպարտելի ուժ։

Սիրելի՛ հայ ազգ, տանկը կամ ատոմային զենքը, այնուամենայնիվ, գիտակցական տիրույթի խտացված զենքեր են: Պատկերացրեք, որ դուք կարող եք խտացնել հոգևոր ուժը` նախ այն բերելով գիտակցական դաշտ, ապա` նյութական` որպես զենք, և այն կլինի այլ կարգի հզորության զենք։ Ահա թե ինչու աշխարհի վրա գոյություն չունի այնպիսի գիտակցական ուժ, որ կարողանա դիմակայել հոգևոր ուժին, և հենց այստեղ է մեր հերոսների անպարտելիության գաղտնիքը։ Օրինակ` Դավիթը ներկան է, Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին` անցյալի ուժը, Խաչ պատերազմին` հավիտենականի զորությունը: Դրանց միասնությունը հաղթում է չարին և արդարություն հաստատում։ Հիշեցնենք միայն, որ էպոսում չարի պարտությունը հաղթանակ էր նաև թշնամու զորքի համար, դրա համար էլ նրանք օրհնում էին Դավթին։ Մեր մեծ բացթողումն այն է, որ, հաղթելով չարին, ժամանակին մեր հաղթանակը չամրագրեցինք նաև մտավոր ու հոգևոր տիրույթներում և կանգնեցինք կոտրած տաշտակի առջև։ Հիմա թոթափենք մեր բոլոր սխալները՝ դժգոհությունը, հայհոյախոսությունը, ատելությունը, ամբարտավանությունը, ստրկամտությունը, գլուխգովանությունը, ծուլությունը, զազրախոսությունը և այլն, գանք մաքուր սկզբնակետի և նոր միայն կատարենք հազարամյակի մեր քայլը։ Համոզված եղեք, որ մեր եռաշերտ ուժերի միասնական գործադրման շնորհիվ կհաղթենք և կհաստատենք իրական խաղաղություն:

Վանո Դադոյան

Դիտվել է՝ 3277

Մեկնաբանություններ