ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պետության հետ հարաբերություններում քաղաքացին պետք է ունենա նաև պարտականություններ․ Արթուր Ղազինյան

Պետության հետ հարաբերություններում քաղաքացին պետք է ունենա նաև պարտականություններ․ Արթուր Ղազինյան
22.06.2022 | 07:27

Իմ կարծիքով՝ Հայաստանում ընտրություններին մասնակցությունը պետք է դառնա պարտադիր:
Հայաստանի երրորդ հանրապետության 30 տարիների ընտրական գործընթացների փորձը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին, ինչի արդյունքում փոքրամասնությունը հնարավորություն է ստանում ճակատագրական որոշումներ կայացնել բոլորի փոխարեն:


Օրինակ, եթե 2021թ. ընտրություններին մասնակցեին ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, ապա վստահ եմ, որ մենք այս ողբերգական վիճակում չէինք լինի, իսկ պայմանական 680.000 ընտրող իր կամքը չէր պարտադրի 2.000.000 մարդու ու չէր գցի մեր պետությունը այս կրակի մեջ:


Իհարկե, իդեալական կլիներ, եթե մեծամասնությունը սա գիտակցեր և ընտրություններին մասնակցելով կանխեր իր փոխարեն և իր անունից կարևոր որոշումների կայացումը: Բայց ունենք այն, ինչ ունենք, և պետք է սահմանադրական բնույթի միջոցներ ձեռնարկել այս խնդիրը լուծելու համար:
Դրանով այլևս կբացառվեն նիկոլանման երևույթների ներթափանցումը ՀՀ քաղաքական համակարգ, իսկ քաղաքացուն կդարձնեն առավել հաշվետու և պատասխանատու իր և պետության առջև:


Սա ենթադրում է, որ քվեաթերթիկի մեջ պետք է ներառվի «բոլորին դեմ» կետը, որով ՀՀ քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց վերաբերմունքն արտահայտելու ՀՀ քաղաքական համակարգի նկատմամբ, իսկ քաղաքական ուժերին հնարավորություն կտա գնահատելու քաղաքական վակուումը և ադապտացնել իրենց վարքաբանությունը ՀՀ քաղաքացիների ձայներն ու վստահությունը շահելու համար:


Եթե քաղաքացին պետության հետ հարաբերություններում ունի քաղաքական իրավունքներ և ազատություններ, ապա պետք է ունենա նաև պարտականություններ:

Դիտվել է՝ 8386

Մեկնաբանություններ