ՈՒ՞մ է պետք այն գիտելիքը, միտքը, որը խնդիր չի կարողանում լուծել հայրենիքի ու պետության չկորստի համար, էական որևէ քայլ չի անում այս աղետաբեր վիճակից դուրս գալու ուղղությամբ:
Բաքվում վստահաբար հասկացել են, որ երեկվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն իրենց գործարք է առաջարկում՝ «զիջումներ՝ իշխանության վերարտադրության դիմաց» պայմանական անունով:
Որպեսզի սեպտեմբերի 2-ը՝ Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակը, չլինի լացի, սգի, դատարկաբանության կամ կորսված հայրենիքի թեմայով երգ ու պարի օր, անհրաժեշտ է մի շարք ուղերձների հստակ ձևակերպում...
Ազգագրագետ-մարդաբանների սպասարկու խումբը որևէ լսարանի նման վերլուծություն ու գնահատական չի տա, մի´ ակնկալեք նման բան: Հասարակությունը զբաղեցնելու և հնարավոր համախմբման գործընթացը խափանելու և շեղելու համար օբյեկտի կարգավիճակում շարունակում են գործել վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ու նրա տիկինը:
Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի շրջանակում Ղազախստանը, Ուզբեկստանը և Ադրբեջանը համաձայնություն ձեռք բերեցին Եվրոպա մաքուր էներգիայի (the Green Road) արտադրության և փոխանցման միասնական համակարգ ստեղծելու շուրջ։ Այս ծրագիրը համագործակցության նոր հնարավորություններ է բացում Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների միջև, հատկապես էներգետիկ համակարգերի ինտեգրման և եվրոպական շուկա կանաչ էներգիա մատակարարելու հուսալի ուղիների ստեղծման առումով: