ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՈՒ՞մ ձեռքի կույր խաղալիքն եք դարձել»

«ՈՒ՞մ ձեռքի կույր խաղալիքն եք դարձել»
19.05.2022 | 07:38

Ռուսն ասում է. ''Сила есть, ума не надо''. ՈՒժ ունես, խելք հարկավոր չէ: Հարգելի ոստիկաններ: Չէ, հարգելին չի մերվում ձեր տեսակին: Տղերք: Չէ, տղերքն այդպիսին չեն: Նրանք ոհմակային հարձակումներ չեն գործում մեկ-երկու հոգու վրա...

Ինչևէ: Ոստիկան, դիմում եմ քեզ: Հասկանալի է, որ հրաման ես կատարում, որ ծառայում ես նեռին, թեև ահռելի տարբերություն կա հայրենիքին ծառայելու և ինչ-որ պաշտոնյայի առջև ստրկանալու միջև: Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը ծեծ ու ջարդ հասցնելու համար բարձր աշխատավարձ ու նրանց հանդեպ պատժիչ գործողությունները հնարավորինս նողկալի իրականացնլու համար պարգևավճար ես ստանում: Անկեղծ ասած, ինձ չի հետաքրքրում՝ ինչ գին են վճարում քեզ, և ինչ արժես դու: Չեմ խոսում բարոյականության և խղճի, մարդկայնության և բարձր արժեքների մասին: Քավ լիցի: Ձեզ չեմ հարցնում՝ հա՞յ եք, թե ոչ, դասալի՞ք եք, թե հայրենասեր, հայրենյաց զինվո՞ր, թե ոչ, արժանապատվություն ունե՞ք, թե ոչ: Պարզապես, ձեր ամոթալի և ստորաքարշ բռնարարքներին կողքից նայեք և ինքներդ որակեք ձեր գործողությունները՝ մա՞րդ եք, թե վայրի գազան: Իրավունք ունե՞ք հասարակության մեջ դուրս գալու պատժիչ ջոկատի կարգավիճակով, այն էլ՝ հասարակական կարգի պահապանի դիմակի տակ: Ախր, ձեր տեսակը վտանգ է ներկայացնում շրջապատի, շարքային քաղաքացու համար, ախր, ձեր վարքը հիշեցնում է նախնադարից դեպի քաղաքակրթություն անցման շեմը չհաղթահարած չարիք...

Հասկանո՞ւմ եք, որ ձեզ հակադարձելու դեպքում երկիրը կթաղվի քաղաքացիական բախումների մեջ, որը կործանարար կլինի մեր երկրի համար և գերագույն հաճույք կպարգևի թուրք-ազերիական քոչվորներին ու նրանց տեղական կամակատարներին: Հարց տվեք ձեզ. ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, ո՞ւմ ձեռքի կույր խաղալիքն եք դարձել, ինչպե՞ս եք ապրելու այն երկրում, որտեղ ձեր պատճառով ստալինյան տրոյկաները փոխարինվել են սև ու կարմիր հարյուրակայիններով... Մի դրոշմեք ձեր ճակատին անպաշտպան տղամարդլանց, կանանց, տարեցերի և երեխաների դահճի խարանը., մանավանդ, որ նրանց պայքարը նաև հանուն ձեզ, ձեր հայրենիքի և ընտանիքների է:


Հ․Գ. Որոշ ժամանակ անց.
-Ես մեղավոր եմ, որ ժամանակին հրաժարական չտվեցի և չկանխեցի քաղաքացիական հնարավոր բախումները և պատճառ դարձա զոհերի: Դա կարող էր կանխվել, եթե չլինեին ուժայինների բռնարարքները: Ես մեղավոր եմ, բայց պատասխանատու են ուժայինները:


Դավիթ Սարգսյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 6085

Մեկնաբանություններ