ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

26500 դրամ. ծաղր ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցու նկատ­մամբ

26500 դրամ. ծաղր ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցու նկատ­մամբ
07.04.2020 | 00:36
Ի  տար­բե­րու­թյուն պատ­գա­մա­վոր­նե­րի, որ միա­բե­րան ո­րո­շել են՝ նա­խորդ ամս­վա պար­գևատ­րում­նե­րից հրա­ժար­վել ու դրանք ուղ­ղել ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյու­նում կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­մար բաց­ված հա­տուկ հաշ­վե­հա­մա­րին, գոր­ծա­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նման զո­հո­ղու­թյան չեն գնա: Խոս­քն ի­հար­կե ոչ բո­լոր նա­խա­րա­րու­թյուն­նե­րին կամ գե­րա­տես­չու­թյուն­նե­րին է վե­րա­բե­րում, բայց ար­դա­րա­դա­տու­թյան կամ ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյուն­ներն, օ­րի­նակ, հաս­տա­տել են՝ աշ­խա­տա­կից­նե­րին չեն նե­ղաց­նե­լու: Թե ինչ պատ­կեր կլի­նի մյուս նա­խա­րա­րու­թյուն­նե­րում կամ մարզ­պե­տա­րան­նե­րում, պարզ չէ, լրատ­վա­մի­ջոց­նե­րի հար­ցում­նե­րին այդ օ­ղակ­նե­րը ո­չինչ չա­սող պա­տաս­խան են տա­լիս:
Ըստ երևույ­թին՝ զո­րա­վոր պարգևատ­րում­նե­րից գեթ մեկ ա­միս հրա­ժար­վե­լը դրա քաղց­րու­թյու­նը զգա­ցա­ծնե­րի հա­մար բարդ է ան­չափ: Գոր­ծա­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը երևի թե պարգևատր­վե­լու են այն ո­րոշ­ման հա­մար, ըստ ո­րի՝ ան­չա­փա­հաս ե­րե­խա ու­նե­ցող, նպաս­տա­ռու­նե­րի ցու­ցա­կում չգ­րանց­ված ու չաշ­խա­տող մար­դիկ պե­տու­թյու­նից 26 հա­զար դրամ միան­վագ օգ­նու­թյուն են ստա­նա­լու: Չգի­տեմ՝ նրանք ինչ վի­ճա­կագ­րու­թյուն ու թվա­բա­նու­թյուն են կի­րա­ռել, որ օգ­նու­թյան նման թիվ են ո­րո­շել, բայց որ դա առն­վազն ծաղր է ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցու նկատ­մամբ, կաս­կա­ծից վեր է: 26 հա­զար դրա­մով ի՞նչ է ա­նե­լու ան­չա­փա­հաս ե­րե­խա ու­նե­ցո­ղը՝ բա­նա՞ն , թե կրկ­նա­կի թան­կա­ցած հնդ­կա­ձա­վար է գնե­լու, կո­մու­նալ վճար­նե՞րն է մու­ծե­լու, թե՞ բան­կա­յին պար­տա­վո­րու­թյուն­ներն է կա­տա­րե­լու: Իշ­խա­նա­վոր­նե­րը հար­ցի պա­տաս­խա­նը ի­հար­կե չեն կա­րող տալ, ո­րով­հետև նրանք դրա հետ երբևէ չեն առ­նչ­վել, 26 հա­զար դրամն էլ, գու­ցե, մի օր­վա ընդ­միջ­ման գու­մար է ի­րենց հա­մար: Նա­խորդ ամս­վա ըն­թաց­քում, ի տար­բե­րու­թյուն գի­շեր-ցե­րեկ աշ­խա­տող ու կյան­քը վտան­գող բու­ժաշ­խա­տող­նե­րի, տի­տա­նա­կան ի՞նչ աշ­խա­տանք են կա­տա­րել նրանք, որ պարգևավ­ճար են ստա­նա­լու: Ի՞նչ զգա­ցու­մով են գլուխ­նե­րը բար­ձին դնե­լու, երբ ըն­տա­նի­քի հետ եր­կար անց­կաց­նե­լու բերկ­րան­քի մա­սին ե­րա­զող բժիշ­կը չգի­տի՝ երբ վեր­ջա­պես կկա­րո­ղա­նա տես­նել նո­րա­ծին զա­վա­կին: «Հու­սով եմ՝ բո­լոր նա­խա­րար­ներն ու փոխ­նա­խա­րար­նե­րը մի մար­դու նման ա­ռա­ջի­կա ու նա­խորդ ե­րեք ա­միս­նե­րի պարգևավ­ճա­րից կհ­րա­ժար­վեն ու այն ան­ձամբ, (կու­զեք՝ ան­գամ ծրա­րով) կո­րո­նա­վի­րու­սի ու շատ այլ վտան­գա­վոր հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ կռիվ տվող բու­ժաշ­խա­տող­նե­րին կտան»,- դեռ օ­րեր ա­ռաջ էի այս մա­սին գրել:
Ցա­վոք, հույ­սերս զուր էին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 7626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ