ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Կառավարության նիստն ուղեկցվեց բողոքի ցույցերով

Կառավարության նիստն ուղեկցվեց բողոքի ցույցերով
14.03.2019 | 23:54

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ սպառնացին փակել կենտրոնական փողոցները, եթե կառավարության ներկայացուցիչները չլսեն իրենց:
«Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը նախատեսում է 60 անգամ ավելացնել գրավատների և տարադրամի փոխանակման կետերի համար գանձվող պետական տուրքը:


Փողոցներ փակելու սպառնալիքը հնչելուց րոպեներ անց բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսն արդեն կառավարության շենքի ներսում էին: Գրավատան ղեկավար Մհեր Գևորգյանից տեղեկացանք, որ հանիպում են ունեցել վարչապետի օգնական Նարիրի Սարգսյանի հետ: Խոստացել են հարցը քննարկել մինչև երկուշաբթի: Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ նման որոշման դեպքում բանկերը պարզապես կոչնչացնեն իրենց բիզնեսը: Իսկ ավելի քան հազար աշխատող գործազուրկ կդառնա: «Մենք հիմա խի՞ ենք բողոքի ձայն բարձրացրել: Որովհետև նման որոշում ընդունելու դեպքում շուկայում մնալու են միայն մեծ խաղացողները: Խոշորացման ա գնում: Իսկ էսօր տնտեսական հեղափոխության գաղափարներից մեկը կայանում ա նրանում, որ պայքարելու են խոշորացման դեմ», - ասաց Մհեր Գևորգյանը:


Կառավարությունից այսօր պարզաբանում էին պահանջում նաև Արմավիրի մարզի Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային երկու շենքերի բնակիչները: Նրանք վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Պատմում էին, որ շենքը փլվում է, ամեն օր այնտեղ ապրելով՝ վտանգում են իրենց և երեխաների կյանքը:


Բողոքողներից մեկը, հարցին, թե ինչու չեն դիմել Արմավիրի մարզպետին, պատասխանեց. «Մարզպետն ասում ա՝ ինձանից կախված բան չկա: Ասում ա՝ ես ներկայացրել եմ նախարարին, նախարարը ասել ա՝ 55 հատ նման շենք կա․․․ Մարզպետն ասում ա, որ կառավարությունը պետք ա փոխհատուցի, որ ես ձեր գումարները հատկացնեմ»:
Նիկոլ Փաշինյանի փոխարեն գյուղի բնակիչները պարզաբանումներ լսեցին Կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանից: Բավարաված չէին պատասխանով: Երեք երեխաների հայր Մկրտիչն ասաց, որ գյուղ հասնելուն պես երեխաներին հավաքելու է ու գնա գյուղապետարանում ապրի․ «Կապրեմ էնքան ժամանակ, մինչև իմ հարցին լուծում տան: Մնացած 21 ընտանիքներն էլ տեղափոխվել ա գյուղի դպրոց: Եթե իրանց 22ւ ընտանիքի կյանքը չի հետաքրքրում, մեզ վաբշե կրթության համակարգը չի հետաքրքրում»:


«Հետ բերեք մեր տնօրենին» պահանջով բողոքի ակցիա էին անցկացնում նաև Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային քոլեջի ուսանողներն ու դասախոսները՝ պահանջելով հանդիպում Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նրանք պազաբանում են պահանջում, թե ինչու է այսօրվանից աշխատանքից ազատվել մեկ ու կես տարի պաշտոնավարած տնօրեն Կարլեն Հայրապետյանը: Նախարարին այդպես էլ չտեսան, փոխարենը նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանն ու նախնական ու միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը տեղեկացրին, որ քոլեջում խախտումներ են թույլ տրվել, իսկ տնօրենը երկու խիստ նկատողություն է ստացել: «Որ ասում է խիստ նկատողություն․․․ դա նախորդ տնօրենի և տնօրինության բացթողումներն ա, որի համար երկու ամսվա նշանակվածին խիստ նկատողություն են տալի», - ասաց քոլեջի դասախոսներից մեկը: Ուսանողներն ու դասախոսներն ասացին, որ դասադուլը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև չվերականգնվի արդարությունը:

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ