ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Նոր Հայաստանում» նույնպես մարդիկ ցանկանում են գրին-քարտ շահել

«Նոր Հայաստանում» նույնպես մարդիկ ցանկանում են գրին-քարտ շահել
28.10.2018 | 21:52

Սոցիալական ցանցերում այս օրերին ակտիվորեն գովազդվում է ԱՄՆ մեկնելու համար խաղարկվող գրին-քարտը: Տարատեսակ օգտատերեր առաջարկում են իրենց ծառայությունները՝ նշելով, թե տիրապետում են պահանջվող հարցաթերթիկը լրացնելու ձևերին, նրբություններին: Ամենատարբեր կազմակերպություններ ամենատարբեր գներով են մատուցում այդ ծառայությունը, նրանցից շատերն անգամ առևտրականին բնորոշ հմտություններ են առաջ քաշում՝ հնարավորինս շատ հաճախորդներ ունենալու համար:

Նմանտիպ մի օգտատիրոջ հայտարարության մեջ ասվում է, թե իր ձեռքը թեթև է, և ում համար գրին-քարտի հարցաթերթիկ է լրացնում, անպայման շահում է: Մեկնաբանությունների դաշտում 40-ից ավելի մարդիկ ցանկություն են հայտնել դիմել տվյալ օգտատիրոջը՝ հետաքրքրվելով գների և այլնի մասին:


Քանի դեռ նոր կառավարիչները հայտարարում են, որ անննախդեպ հայրենադարձություն է սպասվում, քանի դեռ ասում են, թե մայիսից այս կողմ երկիրը լքողների թիվը նվազել է, քանի դեռ թվեր են ներկայացնում, թե մարդիկ ոգևորված են նոր իրողություններով ու չեն ուզում լքել երկիրը, մարդկանց՝ գրին-քարտ մարդկանց ցանկությունն այդպես էլ չի նվազում: Անկախ նոր իրողություններից , «դուխով» ապրելուց ու պատկերներից՝ մարդկանց նաև հաց է պետք:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3047

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ