ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ

ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԱՍՏԻՃԱՆ
21.06.2011 | 00:00

Ներկայումս էներգետիկան Հայաստանի մրցակցային առավելություններից մեկն է: Ավելին, էլեկտրաէներգիայի արտադրության գծով Հայաստանն ինքնաբավ է և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման պարագայում ի վիճակի է ավելացնելու արտահանման ներկայիս ծավալները:
Հաշվի առնելով քննարկվող հարցերի լայն շրջանակը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կողմից հետազոտությունն իրականացվել է փուլ առ փուլ: Նախ իրականացվել են հետազոտության համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում, հարցազրույցներ Հայաստանում հավատարմագրված ԵՄ կառույցների ներկայացուցիչների և ԵՄ հետ հարաբերությունների պատասխանատու ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համապատասխան հարցերով մասնագիտացած աշխատակիցների հետ: Հարցազրույցների, դինամիկ շարքերի կառուցման, համեմատական վերլուծությունների, վիճակագրական շարքերի, աղյուսակների կազմման, բացարձակ մեծությունների ամփոփման, ինչպես նաև ոլորտին առնչվող վիճակագրական տվյալների, ցուցանիշների հավաքագրման հիման վրա գնահատվել է Հայաստանի և տարածաշրջանի էներգիայի շուկաների և էներգետիկ արդյունավետության վիճակը և վերլուծության ենթարկվել մինչ օրս իրականացված ծրագրերը: Այս փուլում մշակվել է աշխատանքային ծրագիր, ապահովվել հետազոտության համար անհրաժեշտ տվյալների բազան:
Փորձագիտական գնահատականների, համեմատական մեծությունների, գրաֆիկների, հիմնական միտումների բացահայտման, դիսկրետ վերլուծությունների, ինչպես նաև դինամիկ շարքերի, կշիռների կիրառման, այլ տարիների ցուցանիշների հետ համեմատությունների և հարցազրույցների օգնությամբ ապրիլի 11-25-ին կատարվել են ստացված տվյալների դասակարգում և վերլուծությունների նախապատրաստում, հարցախույզերի և հարցումների համար հարցերի պատրաստում: Իրականացվել են հարցազրույցներ գործարարների, բանկերի, ներդրումային ընկերությունների և փորձագետների հետ, ինչպես նաև փորձագիտական քննարկումներ` հարցերի շրջանակների ճշգրտման, հետագա աշխատանքների համար անհրաժեշտ ռեսուրսների արդյունավետ տեղաբաշխման և մտքերի փոխանակման նպատակով: Արդյունքում մշակվել են հարցման համար պահանջվող հարցաշար, հավաքագրած տվյալների գրանցում և դասակարգում և առկա ռեսուրսների տեղաբաշխում:
Աշխատանքների հաջորդ փուլում, որն իրականացվել է այս տարվա գարնանը, բացահայտվել են ոլորտին առնչվող հիմնական միտումները, կիրառվել իտերատիվ ծրագրավորման մեթոդներ, հարցումներ, կազմվել են համապատասխան դինամիկ շարքեր, կատարվել են համեմատական վերլուծություններ գիտական վերացարկումներով ու տեսակարար կշիռների բացահայտմամբ, համեմատություններ են կատարվել այլ տարիների ցուցանիշների հետ: Անցկացվել են նաև հարցախույզեր և ուսումնասիրություններ, որոնք բացահայտել են էներգետիկայի բնագավառը սպասարկող ենթակառուցվածքների տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը, իրականացվող ներդրումային ծրագրերի իրականացման արդյունքում ձեռք բերված տեխնիկական զինվածության մակարդակը, ինչպես նաև էներգախնայողության համակարգերի արդյունավետության աստիճանը: Միաժամանակ, հանրապետության տարբեր մարզերում իրականացվել են աշխատանքներ` փաստացի հաշվառելու էներգետիկ հաշվեկշռում ավանդական, վերականգնվող և այլընտրանքային աղբյուրների տեսակարար կշիռը: ՈՒսումնասիրվել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման ոլորտներում արտաքին աղբյուրներից կախվածության աստիճանը: ՈՒսումնասիրվող հիմնահարցերի գծով մայիսի վերջին տասնօրյակում կազմակերպվեց կլոր սեղանների շարք, որոնց ընթացքում քննարկվեցին հանրապետության էներգետիկ անվտանգության և արդյունավետության ներկայիս վիճակը, հավաքագրված փաստացի տվյալների հիման վրա գնահատվեց երկրի ներկայիս էներգետիկ հաշվեկշիռը, ինչպես նաև բացահայտվեց արտաքին աղբյուրներից կախվածության աստիճանը:
Մասնագիտական համակողմանի վերլուծությունները` ուղղված ԵՄ երկրների և Հայաստանի էներգետիկայի կառավարման համակարգերի, էներգետիկայի բնագավառում օգտագործվող հիմնական վիճակագրական ցուցանիշների և դրանց հաշվարկների մեթոդաբանությանը, գործող օրենքների և ստանդարտների օգնությամբ թույլ տվեցին վեր հանել սպառողների շահերի պաշտպանության գծով կիրառվող մոտեցումների ընդհանրությունները և տարբերությունները: Հետագա ուսումնասիրությունների առարկան կշարունակեն մնալ Հայաստանի և Արևելյան գործընկերության մասնակիցների, ԵՄ երկրների միջև էներգակիրների, էլեկտրաէներգիայի և դրանց համար անհրաժեշտ տեխնոլոգիաների առևտրի հեռանկարները, էներգետիկ նախագծերի վարկավորման հնարավորությունները և էներգետիկայի բնագավառի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման խնդիրները: Ակնկալվող արդյունքների թվում կարելի է առանձնացնել համեմատական վերլուծություններ, օրենսդրության կատարելագործման առաջարկներ, վիճակագրական հաշվարկների մեթոդաբանության բարելավման խնդիրների ներկայացում, էներգետիկ շուկաներում առկա վիճակի գնահատական, էներգետիկ ծրագրերի վարկավորման արդյունավետ մեխանիզմների մշակում: Ըստ այդմ կիրառվել են հիմնական միտումների բացահայտումներ, դիսկրետ վերլուծություններ, հարցումներ, կազմվել են աղյուսակներ, ինչպես նաև հիմնավորվել է կապն այլ ցուցանիշների հետ, որոնք մոտ ժամանակներս կներկայացվեն հանրությանը:
Արևելյան գործընկերության ծրագրում մեր երկրի մասնակցությունն ապահովելու նպատակով ուսումնասիրել ենք նաև տարածաշրջանային էներգիայի շուկաների և էներգետիկ արդյունավետության ներկայիս վիճակը, որը թույլ է տալիս նաև որոշ կանխատեսումներ անել իրավիճակի բարելավման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնել առաջարկությունների փաթեթ` ոլորտի մրցունակության բարելավման, տարածաշրջանային էներգետիկ համակարգի ձևավորման և էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ:
Մասնավորապես, ուսումնասիրվել են էներգետիկայի բնագավառը սպասարկող ենթակառուցվածքները, դրանց տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածության մակարդակը` մինչև բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցումը և դրանից հետո (ներառյալ` ներդրումային ծրագրերով նախատեսված տեխնիկական զինվածության մակարդակի բարձրացումը): Ներդրումային ծրագրերից ոլորտի ենթակառուցվածքների բարելավման առումով նշանակալի է 2002 թ. իրականացված «Էներգետիկային անհապաղ օգնություն. ՔանաքեռՀԷԿ-ի վերականգնում» վարկային ծրագիրը, որը 17,895 մլն եվրո ընդհանուր գումարով ֆինանսավորել է Գերմանիայի կառավարությունը (KfW բանկ): Վերականգնման ծրագրի ընթացքում ՔանաքեռՀԷԿ-ում տեղադրվել են բարձր օգտակար գործողության գործակցով հուսալի սարքավորումներ, մասնավորապես 2 գեներատոր` յուրաքանչյուրը 25 ՄՎտ հզորությամբ, 2 ուժային տրանսֆորմատոր և 3 էլեկտրական գազային անջատիչ, որոնք համապատասխանում են եվրոպական ստանդարտների պահանջներին: Ենթակառուցվածքների բարելավմանն է ծառայել նաև նույն աղբյուրից ֆինանսավորված 9,8 մլն եվրո արժողությամբ «Էլեկտրահաղորդման սեկտորի վերականգնում, «Վանաձոր-2» և «Կամո» ենթակայանների վերազինում» վարկային ծրագիրը: Ծրագրով նախատեսված «Վանաձոր-2» և «Կամո» 220 կՎ ենթակայանների վերազինման աշխատանքներն ավարտվել են 2003 թ.: Ծրագրի իրականացման արդյունքում ենթակայաններում տեղադրվել են արևմտաեվրոպական չափանիշներին համապատասխանող առաջնակարգ սարքավորումներ, որոնք էապես բարձրացրել են հանրապետության էներգահամակարգի նշված հանգույցների էներգամատակարարման հուսալիությունը և անվտանգ շահագործումը: Հատկանշական է, որ Գերմանիայի կառավարության (KfW բանկ) ֆինանսավորած և իրականացրած ծրագրերը վերը նշվածներով չեն սահմանափակվում: Նույն աղբյուրից 9,06 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ֆինանսավորվել է «Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցում» վարկային ծրագիրը, որն իրականացրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն: Ծրագրով նախատեսված «Ալավերդի-2» ենթակայանի ամբողջական վերակառուցման աշխատանքներն ավարտվել են, և ենթակայանը վերագործարկվել է 2006 թ. դեկտեմբերի 15-ին: Ծրագրի իրականացման արդյունքում բոլոր էլեկտրական սարքավորումները փոխարինվել են նոր արևմտաեվրոպական սարքավորումներով (բացի ուժային տրանսֆորմատորներից, փոխարինվել են 220/110/35 կՎ էլեկտրական սարքավորումները, անջատիչները, բաժանիչները, լարման և հոսանքի տրանսֆորմատորները, 220/110 կՎ համակարգային օդային գծերի հիմնական ռելեական պաշտպանության և կապի սարքավորումները և այլն): Միաժամանակ, «Տարածաշրջանային հզորության փոխանակում-1, Ալավերդի-Գարդաբանի էլեկտրահաղորդման վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում «Ալավերդի-2» ենթակայանի վերակառուցման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին 2010 թ. սեպտեմբերին ամբողջությամբ ավարտվել են «Վանաձոր-1» 110 կՎ ենթակայանի բաց բաշխիչ սարքավորման մասնակի վերակառուցման, ինչպես նաև «Գյումրի», «Լոռի», «Գուգարք-1, 2», «Նորադուզ», «Լիճք» օդային գծերի վրա տեղադրված արգելափակիչները և զտիչները նորով փոխարինելու աշխատանքները: Վերականգնումը նպաստել է էներգամատակարարման հուսալիության և անվտանգության բարձրացմանը, նվազեցնելով վթարային անջատումները և չմատակարարվող էլեկտրաէներգիայի քանակը:
Հատկանշական է, որ նշված բոլոր ծրագրերը միտված են էներգետիկ համակարգերի տարբեր ենթաճյուղերի ենթակառուցվածքների բարելավմանը, ինչը պարտադիր պայման է ոչ միայն էներգետիկայի հետագա զարգացման, այլև Արևելյան գործընկերության ծրագրում Հայաստանի էներգետիկ համակարգի դերը մեծացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար։ ՈՒսումնասիրության առարկա է նաև էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումը, որի գծով մշակվում են գործնական առաջարկներ` ոլորտի փորձառու մասնագետների հետ համատեղ:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ