-
16.01.2021|
21:22
Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նիստում Իրակլի Կոբախիձեն միաձայն ընտրվել է նախագահ: Կուսակցության անդամները միաձայն վստահություն են հայտնել Կոբախիձեին:
-
16.01.2021|
21:17
Հայ Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար:
-
16.01.2021|
21:04
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) առցանց համագումարի մասնակիցները կուսակցության նոր նախագահ են ընտրել 59-ամյա Արմին Լաշետին, որ 2017-ից Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետն է:
-
16.01.2021|
21:01
Ֆրանսիայի դատախազությունը հաստատել է, որ նախնական հետաքննություն է սկսել նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նկատմամբ՝ «Ռեսո-Գարանտիա» ռուսաստանյան ապահովագրական ընկերության հետ 3 միլիոն եվրոյի պայմանագիր ստորագրելու կապակցությամբ։
-
16.01.2021|
20:59
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժածներին ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցությունը և գերեվարվածների անվտանգ վերադարձին ուղղված ջանքերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
-
16.01.2021|
12:31
Ռուս խաղաղապահ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցում ներկայացրել է իրավիճակը հակամարտության գոտում։
-
16.01.2021|
12:29
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարել է. «Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները եւ խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը:
-
16.01.2021|
12:28
Ըստ 2020-ի տվյալների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում կազմել է 2 671 545 750 ԱՄՆ դոլար, որ 11,6% -ով պակաս է 2019-ի ցուցանիշից՝ հայտնում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի տվյալները: 2020-ին Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունները կազմել են Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 10,92% -ը:
-
16.01.2021|
12:24
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ այցելել է Շուշի ու նշել՝ քաղաքը տեսնելն ու այնտեղ վերադառնալն իր համար եզակի զգացողություն է՝ հայտնում է minval.az-ը:
-
16.01.2021|
09:48
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եռակողմ հանդիպումից հետո, որտեղ քննարկվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարության իրականացման ընթացքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: