-
17.12.2020|
16:13
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն աստիճանաբար ազատվում է տնտեսության մեջ նավթագազային կախվածությունից:
-
17.12.2020|
16:11
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել Է, որ երկիրը հաղթահարել Է կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը:
-
17.12.2020|
16:10
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորոնավիրուսով է վարակվել՝ հայտնել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, պետության ղեկավարը առաջիկա յոթ օրվա ընթացքում կինքնամեկուսանա։
-
17.12.2020|
16:08
Սյունիքի մարզում ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ, հայտնում են ՊՆ-ից։
-
17.12.2020|
16:03
Ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ, նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրառման մեջ։
-
17.12.2020|
11:59
Երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում առաջարկում էր 6 երկրների պլատֆորմ ստեղծել, որ պետք է համագործակցեն հանուն Անդրկովկասում խաղաղության, և կոչ էր անում Հայաստանին միանալ այդ նախագծին, որ նրա կարծիքով Երևանին «նշանակալից օգուտներ» է խոստանում ու կարող է «նոր էջ բացել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերություններում», քչերն էին կանխատեսում, որ Երևանն այդքան արագ կարձագանքի:
-
16.12.2020|
21:17
Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը շարունակվում է՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
16.12.2020|
21:14
Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում, կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում:
-
16.12.2020|
21:09
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նրա ընտանիքի անդամներն օգտվում են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի ակտիվից, պարզել է “Проект” հարթակը, որը հաճախ է նման լրագրողական հետաքննություններ անցկացնում, որոնց հիմնական հերոսները ռուսաստանցի բարձաստիճան պաշտոնյաներ են, երկրի իշխանությունների ամենակարկառուն ներկայացուցիչները:
-
16.12.2020|
20:54
Հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, և դա է Հադրութի շրջանում սկիզբ առած լարվածության պատճառներից մեկը՝ պնդում է ռուսական «Կոմերսանտը»՝ հղում անելով թեմային տեղյակ իր աղբյուրներին։