Պաշտոնը չիմացա, բայց շատ ազդեցիկ կնիկ էր երևում: Էնքան ազդեցիկ, որ համարյա մուննաթ էր գալիս ամենահզորի վրա:
- Շեֆ, ախր ամեն արժող-չարժողի տարիներով փակում ենք, իսկ Քոչարյանի տղու նկատմամբ ամենամեղմ խափանման միջոցը կիրառեցինք:
- Ո՞ր միջոցը նկատի ունես:
- Դու հրահանգեցիր չէ՞, որ երկրից չհեռանալու որոշում կայացնենք:
- Դու դա համարում ես մե՞ղմ:
- Մեղմը որն ա, համարյա չեղածի հաշիվ ա, նույնիսկ ընդդիմությունն ա խնդում վրներս:
- Ափսոս, նույն հավն ես մնացել, իսկ ես մեծ հույսեր էի կապում քո հետ:
- Բայց ի՞նչն էնպես չեմ արել, շեֆ:
- Ամեն ինչ էլ արել ես, բայց էդպես էլ չհասկացար, որ դա ամենախիստ պատիժն ա, համարյա մահացու պատիժ:
- Էդ ո՞նց:
- Հիշում ես, չէ՞, որ էս երկիրը հանձնելու ենք, ու դա սարերի հետևում չի:
- Իհարկե հիշում եմ:
- Բա դժվար ա՞ գլխի ընկնել, որ հանձնելուց բոլորը փախնելու են, ու մենակ Քոչարյանի տղեն ա մնալու:
- Բայց ինչի՞ ա մնալու:
- Որովհետև ինքը իրավունք չունի երկիրը լքելու: Հիմա հասկացա՞ր, որ ընկնելու ա թուրքերի ձեռքը:
-...Շեֆ, դու հանճար ես: ...Բայց հլը ճիշտն ասա՝ էդ դու՞ ես մտածել, թե՞ Ալիևն ա կարգադրել:
- Արդեն լեզվիդ ես տալիս:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ