Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Տիգրան Ավինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր

Տիգրան Ավինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են «Պարսից ծոց – Սև ծով» տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր
06.02.2021 | 13:15

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Կայունությունը, խաղաղությունն ու կայուն զարգացումը դիտելով Հայաստանի և Իրանի ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա՝ որպես Հայաստանի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիր:


Կողմերը քննարկել են նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Դեսպան Զոհուրին կարևորել է համատեղ ջանքերը, որպեսզի տնտեսական հարաբերությունների ներուժն առավելագույնս օգտագործվի:
Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համատեքստում Տիգրան Ավինյանն ընդգծել է Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ու «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը: Փոխվարչապետը նշել է նաև, որ համագործակցության ռազմավարական հիմնական ուղղություններից է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ կարևորելով համաձայնագրի ժամկետները երկարացնելու, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման վերաբերյալ 2020-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները:


Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 2763

Մեկնաբանություններ