ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերադարձը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ

ՀՀ և Նիդերլանդների ԱԳ նախարարները կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերադարձը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակ
21.01.2021 | 22:12

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հունվարի 21-ին տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Նրանք քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ:

Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար: ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Արա Այվազյանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ: Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրեց հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։


Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորեցին ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

Դիտվել է՝ 3126

Մեկնաբանություններ