ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլ Փաշինյան. Մեր անվտանգության համակարգի հիմնասյունը կապված էր ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային մարտահրավերը ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս է

Նիկոլ Փաշինյան. Մեր անվտանգության համակարգի հիմնասյունը կապված էր ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային մարտահրավերը ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս է
20.01.2021 | 21:50

Մեր անվտանգության համակարգի հիմնասյունը և ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգային թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դա համարելով երրորդ հանրապետության անվտանգային համակարգի ամենամեծ խնդիրը, որը մինչ օրս չի նկատվել: Նրա խոսքով՝ մինչև այս պահն էլ այդ իրողությունն արձանագրված չէ:


«Մեր անվտանգային համագործակցությունը ՌԴ-ի հետ գտնվում է ամենաինտենսիվ ու ամենաբարձր մակարդակի վրա: Մեր երկրի անվտանգությունը ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք գործողություններ, այլև արդեն իսկ իրականացվել են գործողություններ, որոնց մասին այս ամբիոնից նշել եմ: Դրանց դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքում», - ընդգծեց Փաշինյանը: Նա խոսքով՝ հայ-ռուսական համագործակցությունն ու ռազմաքաղաքական դաշինքի խորացումը օրակարգային հարց է: «ՌԴ-ից էլ կա համապատասխան վերաբերմունք ու ցանկություն», -հավաստիացրեց նա:

Դիտվել է՝ 3829

Մեկնաբանություններ