ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մինչ ԱՄՆ-ն «ձեռքերը ծալած» հետևում է, Կրեմլի «խաղաղապահ կոշիկներն» արդեն Լեռնային Ղարաբաղում են

Մինչ ԱՄՆ-ն «ձեռքերը ծալած» հետևում է, Կրեմլի «խաղաղապահ կոշիկներն» արդեն Լեռնային Ղարաբաղում են
25.12.2020 | 20:55

ԱՄՆ The National Review ամսագիրը հոդված է հրապարակել Ռուսաստանի արտաքին քաղաքականության, Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և հարակից այլ թեմաների մասին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրկին բռնկվեց սեպտեմբերին: Երկու ամիս անց զինադադար կնքվեց, որի հաղթողը Ռուսաստանն էր՝ միջնորդեց հրադադարի ռեժիմի հաստատմանը, որը Կրեմլի խաղաղապահ կոշիկները դրեց գետնին: Իսկ այս ընթացքում ԱՄՆ-ը «ձեռքերը ծալած» ուղղակի հետևում էր, թե ինչ է կատարվում:


Իրականում, քանի դեռ Ամերիկան պատրաստ չէ լիարժեք ներգրավվել խաղաղության գործընթացում, Լեռնային Ղարաբաղն այժմ անորոշ ժամանակով Ռուսաստանինն է: Կրեմլը, հավանաբար, տարածքը կվերահսկի հինգ տարի շարունակ, բայց պայմանագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն երեք կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ռուսաստանը դա հաստատ չի անի: Այժմ «դարպասապահ» է Եվրոպայի էներգիայի դիվերսիֆիկացման կենտրոնական տարածաշրջանում: Եթե տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար, ռազմավարական նշանակություն ունի նաև Կրեմլի համար:


Հայաստանը, Ադրբեջանի նկատմամբ անվստահության պատճառով կցանկանա, որ խաղաղապահները մնան: Ադրբեջանը վերջին տարիներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի թույլ աջակցության շնորհիվ կայուն խորացնում է Ռուսաստանի հետ դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները` մասամբ անհրաժեշտության և լուրջ այլընտրանքների բացակայության պատճառով: Եվ հիմա, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ ռուսական ռազմական կոշիկներն Ադրբեջանի տարածքում են, Մոսկվայի լծակները վերածվել են նաև տնտեսական լծակների: Ռազմական ճանապարհով երաշխավորելով Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցքը, որը փակ էր մինչև հրադադարի ռեժիմը, դեպի Ադրբեջանի Նախիջևան էքսկլավ, Ռուսաստանն այժմ վերահսկում է Ադրբեջանի մեծ պահանջարկ ունեցող, ուղիղ ցամաքային ճանապարհը Կասպից ծովից Միջերկրական ծով և Եվրոպա:


Արևմուտքն, անշուշտ, կարող էր տեսնել, որ այս իրադարձությունները «սարերի ետևում չեն»: Բայց դեռ ժամանակ կա, որ Ամերիկան միջամտի: Հրադադարը պետք է ճանապարհ բացի բանակցություններ վարելու համար վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ: Ամերիկյան ընկերությունները պետք է ներդրումներ կատարեն տարածաշրջանում ենթակառուցվածքների և էներգետիկ նախագծերի մեջ, որպեսզի սահմանափակեն Ռուսաստանի մանևրի հնարավորությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ ներդրումային նախաձեռնությունները կօգնեն կրճատել երկու պետությունների կախվածությունը Ռուսաստանից:


Ժամանակն է, որ ԱՄՆ-ը ուժեղացնի իր դիվանագիտական և տնտեսական ջանքերը և «ինքն իրեն ներդնի» այս գործընթացում: Հակառակ դեպքում, Ռուսաստանի կայսրությունը կշարունակի անվերահսկելիորեն ընդլայնվել»:

Դիտվել է՝ 17274

Մեկնաբանություններ