ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գորիս-Կապան ճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող 21 կմ-ի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները

Գորիս-Կապան ճանապարհի՝ վիճարկելի տարածքով անցնող 21 կմ-ի անվտանգությունը կապահովեն ռուս սահմանապահները
20.12.2020 | 16:41

Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ որոշ տեղերում վիճարկելի տարածքով անցնող 21 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ։ Նախ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Երկրորդ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
Եվ երրորդ՝ շփման գծի մի կողմում կտեղակայվեն Հայաստանի սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Դիտվել է՝ 3289

Մեկնաբանություններ