Անկարայի նկատմամբ հնարավոր է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանվեն` կախված մարտին Թուրքիայի վերաբերյալ ԵՄ գնահատման զեկույցի արդյունքներից Kathimerini-ին անանունության պայմանով հայտնել է ԵՄ աղբյուրներից մեկը: Թուրքիայի նկատմամբ Կիպրոսի ջրերում հորատման աշխատանքներ կատարելու համար պատժամիջոցները կարող են ընդլայնվել` ընդգրկելով ոչ միայն ֆիզիկական, այլ նաև իրավաբանական անձանց:
Դեկտեմբերի գագաթաժողովում եվրոպացի առաջնորդները մանդատ են տվել Ժոզեպ Բորելին՝ մինչև մարտ զեկույց ներկայացնելու «ԵՄ-Թուրքիա քաղաքական, տնտեսական և առևտրային հարաբերությունների վիճակի մասին, հետագա գործողությունների գործիքակազմի և գործողությունների ծրագրի վերաբերյալ` ներառյալ պատժամիջոցների երկարացումն ու ընդլայնումը»: