ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փա­շի­ն­յա­նի ու նրա հան­ցա­կից­նե­րի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յու­նը շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նի

Փա­շի­ն­յա­նի ու նրա հան­ցա­կից­նե­րի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թ­յու­նը շա­րու­նա­կա­կան բնույթ ու­նի
18.12.2020 | 00:40

Ս. թ. դեկ­տեմ­բե­րի 13-ին ան­հագ թշ­նա­մուն են հան­ձն­վել Ար­ցա­խի հեր­թա­կան բնա­կա­վայ­րե­րը` Հադ­րու­թի շր­ջա­նի Հին Թա­ղեր և Խծա­բերդ գյու­ղե­րը, ո­րոնց ուղ­ղու­թյամբ Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժերն ու Թուր­քիա­յի հա­տուկ­ջո­կա­տա­յին­նե­րը հար­ձակ­վել էին դեռ նա­խօ­րեից: Նույ­նիսկ հա­յե­րիս հա­մար կա­պի­տու­լյա­ցիոն ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ նա­խա­տես­ված չէ նշ­ված գյու­ղե­րի հանձ­նումն Ադր­բե­ջա­նին: Թող որևէ մե­կը չհա­մար­ձակ­վի ա­սել, թե կա­տար­վա­ծի հա­մար չկան պա­տաս­խա­նա­տու­ներ, չկան մե­ղա­վոր­ներ: Չե՛ն կա­րող չլի­նել, կա՛ն:


Քա­նի որ Նի­կոլն առ այս պա­հը չի հրա­պա­րա­կել հի­շյալ գյու­ղե­րը թշ­նա­մուն հանձ­նե­լու հա­մար մե­ղա­վո­րի կամ մե­ղա­վոր­նե­րի ա­նուն­նե­րը, այդ կա­պակ­ցու­թյամբ չի ներ­կա­յաց­րել հա­մա­պա­տաս­խան փաս­տեր, կա­րող ենք հա­մա­րել, որ այս դեպ­քում էլ տե­ղի ու­նե­ցա­ծի (պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան) հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյունն ամ­բող­ջու­թյամբ իր վրա է վերց­րել: Պար­զա­պես թող նկա­տի ու­նե­նա, որ ե­թե ին­քը պա­տե­րազ­մի ար­դյուն­քի, հետևանք­նե­րի հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյունն իր վրա վերց­նե­լու մա­սին ա­վե­լի վաղ, դեկ­տեմ­բե­րի 12-ից ա­ռաջ սոսկ բա­ռե­րով ու դե­մա­գո­գիկ կեր­պով է հայ­տա­րա­րել` իր «սի­րե­լի», «հպարտ ժո­ղովր­դին» մո­լո­րեց­նե­լու, խա­բե­լու, նրան հա­ճո­յա­նա­լու, զոմ­բիաց­նե­լու նպա­տա­կով պո­պու­լիզ­մի հեր­թա­կան սեանսն անց­կաց­նե­լով, ա­պա ար­ժա­նա­պա­տիվ հա­յե­րը իր պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցը կլու­ծեն ա­ռար­կա­յո­րեն:


Հի­մա անդ­րա­դառ­նանք առ­կա փաս­տե­րին: ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը ս. թ. դեկ­տեմ­բե­րի 13-ին հան­դես ե­կավ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ, ո­րում մաս­նա­վո­րա­պես նշ­ված է. «Դեկ­տեմ­բե­րի 12-ին ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, կու­տա­կե­լով հա­վե­լյալ անձ­նա­կազմ և զին­տեխ­նի­կա, այդ թվում նաև ծանր հրե­տա­նա­յին մի­ջոց­ներ, կոպ­տո­րեն խախ­տե­լով նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան պա­հանջ­նե­րը, հար­ձա­կում են նա­խա­ձեռ­նել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Հադ­րու­թի շր­ջա­նի Հին Թա­ղեր և Խծա­բերդ գյու­ղե­րի ուղ­ղու­թյամբ։


Մի քա­նի ժամ տևած մար­տե­րի ար­դյուն­քում հա­կա­ռա­կոր­դին հա­ջող­վել է մտ­նել Հին Թա­ղեր գյուղ, ինչ­պես նաև ընդ­հուպ մո­տե­նալ Խծա­բերդ գյու­ղին:
Ադր­բե­ջա­նա­կան սադ­րան­քի ար­դյուն­քում վերս­կս­ված մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով հայ­կա­կան կողմն ու­նի վեց վի­րա­վոր, հա­կա­ռա­կորդն ու­նի զո­հեր և վի­րա­վոր­ներ»:
ՊՆ ամ­բողջ ղե­կա­վա­րու­թյան մեջ չկա՞ր մե­կը, որ մտա­ծեր ու հաս­կա­նար, թե ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քի նման­վող այս հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ինչ հար­ցեր են ա­ռա­ջա­նա­լու… Բա որ դեկ­տեմ­բե­րի 12-ին ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րը հար­ձա­կու­մից, նո­յեմ­բե­րի 9-ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան պա­հանջ­նե­րը կոպ­տո­րեն խախ­տե­լուց ա­ռաջ այն­տեղ կու­տա­կել են հա­վե­լյալ անձ­նա­կազմ և զին­տեխ­նի­կա, այդ թվում նաև ծանր հրե­տա­նա­յին մի­ջոց­ներ, Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը, ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նողն ի՞նչ են ա­րել, ին­չո՞վ են զբաղ­ված ե­ղել այդ ըն­թաց­քում, ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում նման դեպ­քե­րում, է­շի ա­կան­ջում քնա՞ծ են ե­ղել… Չէ՞ որ հի­շյալ գյու­ղե­րի մոտ կամ նրանց ուղ­ղու­թյամբ հա­վե­լյալ անձ­նա­կազ­մի և զին­տեխ­նի­կա­յի, այդ թվում նաև ծանր հրե­տա­նա­յին մի­ջոց­նե­րի կու­տա­կու­մը չէր կա­րող միան­գա­մից կամ անն­կատ լի­նել, թշ­նա­մին հո եր­կն­քից կամ, այս դեպ­քում ա­վե­լի ճիշտ կլի­նի ա­սել, գետ­նի տա­կից չհայ­տն­վե՞ց մի քա­նի րո­պեում…


Հետևա­բար հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րի ուղ­ղու­թյամբ թշ­նա­մու զոր­քի և զին­տեխ­նի­կա­յի շար­ժի մա­սին մեր հե­տա­խու­զու­թյան նա­խա­պես հայտ­նած տե­ղե­կու­թյուն­ներն ին­չու՞ են ան­տես­վել… Ե­թե թշ­նա­մին այն­տեղ կու­տա­կում էր հա­վե­լյալ անձ­նա­կազմ և զին­տեխ­նի­կա, այդ թվում նաև ծանր հրե­տա­նա­յին մի­ջոց­ներ, ին­չու՞ գո­նե սի­մետ­րիկ, հա­մա­չափ պա­տաս­խան տա­լու հա­մար նույն կերպ հայ­կա­կան կող­մը չի վար­վել… Էլ չեմ խո­սում այն մա­սին, որ նման դեպ­քե­րում պետք է պատ­րաստ լի­ներ ա­վե­լի խիստ պա­տաս­խան տա­լու և պե՛տք է տար այդ պա­տաս­խա­նը: Ին­չու՞ են այն­տեղ մեր զին­վոր­նե­րին ու սպա­նե­րին թո­ղել թշ­նա­մու գե­րակ­շիռ ու­ժե­րի դեմ մեն միայ­նակ: Դե պա­տաս­խա­նե՛ք:


Ե­թե նույ­նիսկ տա­րօ­րի­նակ չհա­մա­րենք, որ Ար­ցա­խում տե­ղի ու­նե­ցած մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես է ե­կել ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ա­պա ան­հաս­կա­նա­լի է, թե մի քա­նի ժամ տևած մար­տե­րի ար­դյուն­քում հա­կա­ռա­կոր­դին ինչ­պե՞ս է հա­ջող­վել մտ­նել Հին Թա­ղեր գյուղ, ինչ­պես նաև ընդ­հուպ մո­տե­նալ Խծա­բերդ գյու­ղին, երբ հայ­կա­կան կողմն ըն­դա­մե­նը վեց վի­րա­վոր է ու­նե­ցել, իսկ թշ­նա­մին վի­րա­վոր­նե­րից բա­ցի, նաև զո­հեր:
Ո՞վ կամ ով­քե՞ր են դեռ դեկ­տեմ­բե­րի 12-ին մե­րոնց ար­գե­լել մար­տի մեջ մտ­նել ու թույլ չտալ թշ­նա­մու կող­մից նշ­ված գյու­ղե­րի գրա­վու­մը: Հը՞, Նի­կոլ, կա­րո՞ղ ես պա­տաս­խա­նել այս հար­ցին… Հա­տուկ մեջ­բե­րում եմ «Հետք» է­լեկտ­րո­նա­յին պար­բե­րա­կա­նի գլ­խա­վոր խմ­բա­գիր, «Հե­տաքն­նող լրագ­րող­նե­րի ըն­կե­րակ­ցու­թյան» ղե­կա­վար Է­դիկ Բաղ­դա­սա­րյա­նի դեկ­տեմ­բե­րի 12-ի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը.
«Նի­կոլ Փա­շի­նյա­նը պետք է ա­սի, թե ստո­րագ­րած փաս­տաթղ­թից բա­ցի ինչ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ու­նի Պու­տի­նի և Ա­լիևի հետ: Ե­թե Ղա­րա­բա­ղում այս պա­հին եր­կու կող­մե­րը խախ­տում են փաս­տաթղ­թով ձեռք բե­րած պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, նշա­նա­կում է հա­վե­լյալ ինչ-որ բա­ներ էլ կան, ո­րոնց մա­սին տե­ղյակ չենք: Այ­սօր վի­րա­վոր­ներ ու­նենք, Դի­զա­փայ­տը և Հին Թա­ղե­րը հանձ­նել ենք, ո­րով­հետև մեզ ար­գել­ված է մար­տի մեջ մտ­նե­լը»:


Փաս­տո­րեն Հին Թա­ղեր, հա­ջորդ օ­րը նաև Խծա­բերդ գյու­ղե­րը թշ­նա­մուն հանձ­նե­լուց բա­ցի, հան­ձն­վել է նաև Հադ­րու­թի շր­ջա­նում, ծո­վի մա­կերևույ­թից 2478 մետր բարձ­րու­թյան վրա գտն­վող Դի­զա­փայտ (Զիա­րաթ) լե­ռը, ո­րը ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյան բար­ձունք է, միա­ժա­մա­նակ իր կա­տա­րին ու­նի Ար­ցա­խի սր­բա­վայ­րե­րից մե­կը` 4-րդ դա­րում հիմն­ված Կա­տա­րո վան­քը (Կա­տա­րա­վանք, ներ­կա­յիս շի­նու­թյան կա­ռու­ցումն ա­վարտ­վել է 17-րդ դա­րում):
«ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը խս­տո­րեն դա­տա­պար­տում է ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված սադ­րան­քը,- նշ­ված է ՀՀ ՊՆ հի­շյալ հայ­տա­րա­րու­թյան հե­տա­գա շա­րադ­րան­քում:- Ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նը որևէ ա­ղերս չու­նի Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ­նե­րի կող­մից ստո­րագր­ված հայ­տա­րա­րու­թյան ա­ռանց­քա­յին պա­հան­ջի՝ մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման հետ և վտան­գում է փխ­րուն խա­ղա­ղու­թյու­նը, ո­րը ձեռք է բեր­վել Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի ան­մի­ջա­կան ջան­քե­րի շնոր­հիվ։
Ադր­բե­ջա­նա­կան կող­մի գոր­ծո­ղու­թյուն­ներն ան­մի­ջա­պես քն­նարկ­ման ա­ռար­կա են դար­ձել Ար­ցա­խում տե­ղա­կայ­ված Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի ղե­կա­վա­րու­թյան հետ։
Աշ­խա­տան­քա­յին այ­ցով Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում գտն­վող ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Վա­ղար­շակ Հա­րու­թյու­նյանն այս խն­դի­րը քն­նար­կել է նաև ՌԴ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Սեր­գեյ Շոյ­գուի հետ հան­դիպ­ման ըն­թաց­քում»։


Հե­տո ի՞նչ, որ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը խս­տո­րեն դա­տա­պար­տում է ադր­բե­ջա­նա­կան զին­ված ու­ժե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված սադ­րան­քը, քա­նի՞ լու­մա­յի ար­ժեք ու­նի այն… Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի ՊՆ-ն և ԱԳՆ-ն բազ­միցս դա­տա­պար­տե­ցին Ադր­բե­ջա­նի ԶՈՒ սադ­րանք­նե­րը, գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, սա­կայն դրանց ար­դյուն­քը ե­ղավ զրո­յա­կան: Դա­տա­պար­տեք, բայց զու­գա­հեռ նաև գործ ա­րեք: Պե­տա­կան դա­վա­ճան­նե­րը հա­յոց հաղ­թա­նա­կած բա­նա­կը պարտ­ված բա­նա­կի վե­րա­ծե­ցին ու դեռ շա­րու­նա­կում են նույն գոր­ծե­լաո­ճը:
Հար­ցեր է ա­ռա­ջաց­նում նաև ՊՆ հայ­տա­րա­րու­թյան վեր­ջին մա­սը.
«Ա­վե­լաց­նենք, որ ինչ­պես ե­րեկ ուշ ե­րե­կո­յան, այն­պես էլ այս պա­հին Հադ­րու­թի շր­ջա­նում ըն­թա­նում են բա­նակ­ցու­թյուն­ներ հայ, ռուս և ադր­բե­ջան­ցի զին­վո­րա­կան­նե­րի միջև՝ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հան­գու­ցա­լու­ծե­լու, կող­մե­րը նախ­կին բնագ­ծեր վե­րա­դարձ­նե­լու շուրջ: Ի­րադ­րու­թյան հե­տա­գա զար­գա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ կտր­վի հա­վե­լյալ տե­ղե­կատ­վու­թյուն»։
Բա այդ դեպ­քում ին­չու՞ է լռում ՊՆ-ն, ին­չու՞ չի հայտ­նում, թե ին­չով ա­վարտ­վե­ցին այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հան­գու­ցա­լուծ­վե՞ց, կող­մե­րը նախ­կին բնագ­ծեր վե­րա­դարձ­վե­ցի՞ն… Դե ախր ի՞նչ հայտ­նի… Բո­լորս էլ գի­տենք, որ բա­նակ­ցու­թյուն­ներն այդ ա­ռու­մով որևէ ար­դյունք չեն տվել, Ա­լիևն իր երկ­րի պե­տա­կան դա­վա­ճա­նը չէ, նա իր զին­վոր­նե­րի գրա­ված հո­ղը հետ չի տա­լիս, իսկ հայ­կա­կան կող­մի պե­տա­կան դա­վա­ճան­նե­րը տա­լիս են, ընդ ո­րում, ոչ թե ու­րի­շից գրավ­ված, զավթ­ված հո­ղե­րը, բար­ձունք­նե­րը, բնա­կա­վայ­րե­րը, այլ մե­րը, մեր հայ­րե­նի­քը, նրա բնա­կա­վայ­րերն ու սր­բա­վայ­րե­րը:


Ա­վե­լին, NEWS.am-ին Հին Թա­ղեր հա­մայն­քի ղե­կա­վար Է­դուարդ Այ­վա­զյա­նի պատ­մա­ծից պարզ է դառ­նում, որ հենց այն­պես չեն տվել, Հին Թա­ղե­րը ծախ­վել է:
«Ռուս խա­ղա­ղա­պահ­ներն են գյու­ղում ե­ղել, ի­րենց մո­տե­ցել են ադր­բե­ջան­ցի­ներն ու ա­սել, որ այս գյուղն էլ է ծա­խած,- NEWS.am-ին պատ­մել է Այ­վա­զյա­նը։- Խա­ղա­ղա­պահ­ներն էլ դուրս են ե­կել։ Հա­կա­ռա­կոր­դը խա­ղա­ղա­պահ­նե­րի հետ փաս­տաթղ­թե­րով է խո­սել։ Հադ­րու­թի տա­րած­քի մեջ է մտ­նում, դա էլ է ծախ­ված։ Հի­մա ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը գա­լիս են Ստե­փա­նա­կերտ»:
Բնա­կա­նա­բար հարց է ա­ռա­ջա­նում` ու՞ր էին ՀՀ ՊՆ-ի, կա­ռա­վա­րու­թյան կամ մարզ­պե­տա­րա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը վե­րոն­շյալ հան­դիպ­ման ըն­թաց­քում, որ­պես­զի ծա­նո­թա­նա­յին ադր­բե­ջան­ցի­նե­րի ներ­կա­յաց­րած փաս­տաթղ­թին, խա­ղա­ղա­պահ­նե­րից բա­ցատ­րու­թյուն պա­հան­ջեին նրանց հե­ռա­նա­լու առն­չու­թյամբ: Հին Թա­ղեր հա­մայն­քի ղե­կա­վարն ա­սել է նաև, որ Հին Թա­ղե­րի և Խծա­բեր­դի բնակ­չու­թյու­նը տար­հան­ված է։


«Ե­թե ծա­խել էին, ա­սեին, մենք այս­քան ժա­մա­նակ պա­հե­ցինք էդ գյու­ղե­րը,- NEWS.am- ին - ա­սել է Այ­վա­զյա­նը։- 37 օր գյու­ղա­ցի­նե­րը, կա­մա­վո­րա­կան­նե­րը, զին­վո­րա­կան­նե­րը դիրք էին պա­հում։ Գո­նե ա­սեիք, որ մար­դիկ ի­րենց ու­նեց­ված­քը հա­նեին, չգա­յին բոմ­ժի նման մտ­նեին Հա­յաս­տա­նի տա­րածք։ Էս կա­ռա­վա­րու­թյա­նը պետք է ան­վս­տա­հու­թյուն հայտ­նել»:
Հա­վե­լենք, որ թշ­նա­մին ոչ միայն գրա­վել է Հին Թա­ղեր ու Խծա­բերդ գյու­ղերն ու դրանք վերց­րել իր վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո, այլև հայ­կա­կան կող­մից 10 հո­գու ձեր­բա­կա­լել է, գե­րի վերց­րել:
Հա­ջոր­դը. ՊՆ դեկ­տեմ­բե­րի 13-ի հայ­տա­րա­րու­թյան մեջ ին­չու՞ չի նշ­ված այդ օ­րը Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րի գրա­ված Խծա­բերդ գյու­ղի մա­սին, 12-ին գրա­ված Դի­զա­փայ­տի մա­սին։
«Ար­ցա­խի նա­խա­գահն ին­չու է մնա­ցել էդ պաշ­տո­նին, նա ոչ մի լիա­զո­րու­թյուն չու­նի ար­դեն,- նա­խորդ գրա­ռու­մից մեկ օր հե­տո իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է Hetq.am լրատ­վա­կա­նի գլ­խա­վոր խմ­բա­գի­րը:- Նա որևէ բա­նից ար­դեն տե­ղյակ չէ, որևէ լծակ չու­նի: Շու­շիի շր­ջա­նի Մեծ շեն և Հին շեն գյու­ղե­րում էս պա­հին ի՞նչ է կա­տար­վում: Ինձ զան­գում են, հարց­նում են՝ ինչ ա­նենք: Որևէ մե­կը կա­րող է պա­տաս­խա­նի, ինչ ա­նեն տղեր­քը, մի ծպ­տուն հա­նեք: Լավ, ա­սում եք մի գրեք, լար­վա­ծու­թյուն է ա­ռա­ջա­նում, բայց ե­թե նրանց հետ մի բան պա­տա­հի, ես ի՞նչ եմ ա­նե­լու: Ստո­րագր­ված փաս­տաթղ­թով դրանք մերն են, թուր­քերն էս պա­հին ինչ գործ ու­նեն էդ գյու­ղե­րում: Հրա­պա­րակ­ված քար­տեզ­նե­րը աչքս չկո­խեք, ես դրանց բա­ցար­ձակ չեմ հա­վա­տում»:
Ինչ­պես NEWS.am-ին դեկ­տեմ­բե­րի 14-ին տե­ղե­կաց­րել է Նոր Շե­նի հա­մայն­քա­պետ Դա­վիթ Դավ­թյա­նը, Շու­շիի շր­ջա­նի Նոր Շեն գյուղն ադր­բե­ջա­նա­կան շր­ջա­փակ­ման մեջ է հայ­տն­վել, «ՈՒղ­ղա­կի հո­գե­բա­նո­րեն ճն­շում է կա­տար­վում։ Ժո­ղո­վուր­դը խու­ճա­պի մեջ է»:


NEWS.am-ը նշել է նաև, որ «ադր­բե­ջա­նա­կան շր­ջա­փակ­ման մեջ է հայ­տն­վել նաև Շու­շիի շր­ջա­նի Հին Շեն գյու­ղը, բնա­կիչ­ներն էլ այս պա­հին գյու­ղում են»։


Թե ադր­բե­ջա­նա­կան շր­ջա­փակ­ման մեջ հայ­տն­ված Հին Շեն և Նոր Շեն գյու­ղե­րի առն­չու­թյամբ ինչ բար­ձի­թո­ղի, խայ­տա­ռակ ու վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ է, պարզ է դառ­նում դար­ձյալ NEWS.am-ին Հին Շե­նի հա­մայն­քա­պետ Սամ­վել Սարգ­սյա­նի և Մեծ Շե­նի հա­մայն­քա­պետ Դա­վիթ Դավ­թյա­նի պատ­մած­նե­րից:
NEWS.am-ի հետ զրույ­ցում Մեծ Շե­նի հա­մայն­քա­պե­տը նշել է, որ ի­րենց մոտ դեռ ռուս խա­ղա­ղա­պահ­ներ չեն ե­կել. գյու­ղը 3 օր է, շր­ջա­փակ­ման մեջ է։
«Ես գյու­ղում եմ, սպա­սում եմ, որ իշ­խա­նու­թյան ինչ-որ ներ­կա­յա­ցու­ցիչ գա, ա­սի՝ ինչ ա­նենք։ 3 օր է՝ շր­ջա­փակ­ման մենք ենք, բայց ոչ մե­կը չի ու­զում ներ­կա­յա­նա, ա­սի՝ ինչ ա­նենք։ Ժո­ղովր­դին այս­պես խա­բում են, մինչև վերջ պա­հում են, որ­պես­զի ա­ռանց ապ­րուս­տի դուրս գան։ Ե­թե սրանք հայ­կա­կան հո­ղեր են, թող հա­նեն ի­րենց, ե­թե չեն հա­նում, ու­րեմն մե­րը չի»,- նշել է Դա­վիթ Դավ­թյա­նը։


Դա­վիթ Դավ­թյա­նի խոս­քով՝ «ե­թե այս գյու­ղերն էլ հանձ­նեն, ա­պա Ար­ցախն այլևս գո­յու­թյուն չի ու­նե­նա. «Ստե­փա­նա­կեր­տը Հա­յաս­տա­նից 50 կի­լո­մետ­րով կտր­վե­լու է։ Ե­թե կա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, գծ­ված քար­տեզ, ա­պա պետք է հա­նեն։ Սա հայ­կա­կան հող է, թուր­քը եր­բեք այս­տեղ չի մտել, պարզ­վում է՝ տված է։ Ժո­ղովր­դի աչ­քերն էլ փա­կած են պա­հում։ Գո­նե ժո­ղովր­դին հա­նեն, ա­սեն՝ տված է, գնա­ցեք։ ՈՒ­զում են Խծա­բեր­դի նման ա­նեն, ժո­ղովր­դին գե­րե­վա­րեն»։
Հա­մայն­քա­պե­տը նշել է նաև որ «բնակ­չու­թյան շր­ջա­նում այս պա­հին խու­ճապ կա, ա­նե­լա­նե­լի դրու­թյան մեջ են»։
Ար­ցա­խի ԱԺ նախ­կին նա­խա­գա­հի մա­մու­լի քար­տու­ղար Յա­նա Ա­վա­նե­սյա­նը «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում դեկ­տեմ­բե­րի 15-ին կա­տա­րած գրառ­մամբ տե­ղե­կաց­րել է, որ «Ադր­բե­ջան­ցի­նե­րը Շու­շիի շր­ջա­նի Հին Շեն, Մեծ Շեն, Եղ­ծա­հող հա­մայ­նք­նե­րի ուղ­ղու­թյամբ ա­ռաջ են ե­կել ու պա­հան­ջում են գյու­ղա­ցի­նե­րից լքել ի­րենց տնե­րը», ա­պա հա­վե­լել` «Բան չու­նե՞ք ա­սե­լու, Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյան Arayik Harutyunyan, Nikol Pashinyan / Նի­կոլ Փա­շի­նյան»:
Մեծ Շեն և Հին Շեն հա­մայ­նք­նե­րը ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­կազ­մի մի­ջամ­տու­թյան ար­դյուն­քում դեկ­տեմ­բե­րի 15-16-ին ա­պաշր­ջա­փակ­վել են, այ­նու­հան­դերձ, մինչ ա­պաշր­ջա­փա­կու­մը NEWS.am-ի հետ զրու­յցում Հին Շե­նի հա­մայն­քա­պետ Դա­վիթ Դավ­թյանն ա­սել է, որ «ե­թե ադր­բե­ջա­նա­կան զոր­քը հետ գնա, ա­պա հե­ռա­վո­րու­թյու­նը գյու­ղից կլի­նի մո­տա­վո­րա­պես 5 կի­լո­մետր»:


Ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո թշ­նա­մին փաս­տո­րեն 1-2 օ­րում գրա­վել է Հադ­րու­թի շր­ջա­նի եր­կու գյուղ` Հին Թա­ղերն ու Խծա­բեր­դը, ռազ­մա­վա­րա­կան մեկ բար­ձունք, ոչ թե 10 հո­գու ձեր­բա­կա­լել, այլ ԱՀ նա­խա­գա­հի տե­ղե­կաց­մամբ, Խծա­բեր­դի ուղ­ղու­թյամբ մեր մի քա­նի տաս­նյակ զին­ծա­ռա­յող­նե­րի գե­րի վերց­րել, ա­պա շր­ջա­փակ­ման մեջ ա­ռել Շու­շիի շր­ջա­նի Հին Շեն ու Նոր Շեն գյու­ղե­րը, հո­գե­բա­նո­րեն ճն­շում գոր­ծադ­րել, որ այդ գյու­ղե­րը նույն­պես հա­յա­թափ­վեն, գե­րե­վա­րել շատ ա­վե­լի մեծ թվով հայ զին­վոր­նե­րի։ Հայ­կա­կան կող­մի պե­տա­կան դա­վա­ճան­նե­րը նրան տվել են այդ հնա­րա­վո­րու­թյու­նը:
Ճիշտ է, վեր­ջին եր­կու գյու­ղը 4 օր շր­ջա­փակ­ված լի­նե­լուց հե­տո ա­պաշր­ջա­փակ­վել են, սա­կայն քա­նի դեռ ի­րենց պաշ­տոն­նե­րին են Նի­կոլ Փա­շի­նյա­նը և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը նպա­տա­կաուղղ­ված թշ­նա­մու վե­րոն­շյալ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ոչ միայն շա­րու­նակ­վե­լու են, այլև իր հա­մար ա­պա­հո­վե­լու են ո­րո­շա­կի ար­դյունք:
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա հան­ցա­կից­նե­րի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյու­նը շա­րու­նա­կա­կան, աս­տի­ճա­նա­կան բնույթ ու­նի, շա­րու­նակ­վում է, այ­սինքն` այն, ինչ մենք տե­սանք, սկիզբն է, բայց դեռ վեր­ջը չէ…


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 26257

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ