ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պուտինն անվանել է 2020-ի հիմնական խնդիրը

Պուտինն անվանել է 2020-ի հիմնական խնդիրը
17.12.2020 | 16:21

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսում հայտարարել է, որ 2020-ի հիմնական խնդիրը կորոնավիրուսի համավարակն է: Անցնող տարին ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր, բայց հիմնական խնդիրը համավարակն է, ասել է նա ՝ նշելով, որ կորանավիրուսը ազդել է կյանքի բոլոր ասպեկտների վրա:

«Հիմա ծով խնդիրներ կան, բայց օվկիանոսը հեղեղել է ամբողջ աշխարհը»,- նկարագրել է Պուտինը COVID-19-ի հետ կապված իրավիճակը:

Դիտվել է՝ 1443

Մեկնաբանություններ